Վեհափառ Հայրապետի Սարդարապատի հուշահամալիր բերած ծաղկեպսակը դրվեց իր պատշաճ տեղում

Այսօր՝ Սարդարապատի հերոսամարտի տարելիցին ոստիկանները փորձում էին խոչնդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։  Հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների, Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար:

Այնուհետև Վեհափառ Հայրապետի ծաղկեպսակը հեռացվել էր, սակայն «Համահայկական ճակատ» կուսակցության գլխավոր քարտուղար Հովհաննես Շահինյանի նախաձեռնությամբ Վեհափառ Հայրապետի ծաղկեպսակը վերադարձվեց իր պատշաճ տեղը։


Տեսանյութ | Տեսնել ավելին՝ Aysor TV | Դիտումներ՝ 79 | Ավելացրեց՝ armenlur | 28.05.2024 | 21:01 Գարեգին Բ, ՀՃԿ, Հովհաննես Շահինյան