Զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել Չեխիայի արևելքում գտնվող հրաձգարանում, հայտարարել է երկրի բանակը: Հաղորդվում է, որ կան վիրավորներ, նրանց թիվը չի նշվում: Արտակարգ պատահարի պատճառներն անհայտ են։
|
Զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել Չեխիայի արևելքում գտնվող հրաձգարանում, հայտարարել է երկրի բանակը: Հաղորդվում է, որ կան վիրավորներ, նրանց թիվը չի նշվում: Արտակարգ պատահարի պատճառներն անհայտ են։
|
Լեհաստանի հատուկ ծառայությունները «կորցրել են» Ռուսաստանի օգտին լրտեսության համար դատապարտված երեք անձանց, գրում է Rzeczpospolita-ն: Արթուր Մ.- ն, Յարոսլավ Բ.- ն և Մարիա Մ.- ն 2023 մարտից ժամանակավոր կալանքի տակ են: Նրանց մեղադրական դատավճիռը կայացվել է դեկտեմբերին։ Բայց թե ինչ՞ եղավ հետո, պարզություն չկա։ Լեհական պարբերականը նշում է, որ դատարանը պատիժը կրելու օրդեր Է տվել, սակայն ինչ-որ կերպ երեքն էլ «անհետացել են հատուկ ծառայությունների ռադարներից»:
|
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Լեհաստանի հարավում գտնվող «Մեսկո» զենքի գործարանում, որտեղ հրթիռային վառելիք է արտադրվում: Լրատվամիջոցները գրում են, որ մեկ մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել Հրդեհը մարել են, դեպքի վայր են ժամանել դատախազության ներկայացուցիչները, որոնք կզբաղվեն հետաքննությամբ։
|
«Ռոսատոմի» ղեկավար Լիխաչովը հնարավոր է համարել Բոլիվիայում փոքր ԱԷԿ-ների ստեղծումը, ыակայն նախ այդ հարցում պետք է կողմնորոշվի երկրի ղեկավարությունը։
|
ԱՄՆ-ն այս շաբաթ իրականացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի երկրորդ արձակումը, հայտնել են ամերիկացի զինվորականները։
|
Ռուս զբոսաշրջիկներով առաջին գնացքը մեկնել է ԿԺԴՀ 4 տարվա դադարից հետո, հայտնել է ԴՄԾ-ն: Հյուսիսային Կորեայի հետ երկաթուղային հաղորդակցությունը դադարեցվել էր համաճարակի պատճառով ։
|
Մեքսիկայի նոր նախագահի ընտրվելուց մեկ օր անց, գնդակահարել են Միչոական նահանգի Կոտիխայի մունիցիպալիտետի ղեկավար Յոլանդ Սանչես Ֆիգերոային։ Հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով տեղի ներքին գործերի նախարարության հայտարարությունը:
|
Եվրոպական խորհրդի գործող ղեկավար Շառլ Միշելը փորձում է խանգարել Ուրսուլա ֆոն դեր Լյայենին Եվրախորհրդարանի ընտրություններից հետո կրկին զբաղեցնել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը, պնդում է հրատարակությունը ՝ վկայակոչելով ութ աղբյուրների: «Բոլորին խելագարեցնում է նրա այդքան ակնհայտ խաղը՝ ստիպել ֆոն դեր Լեյենին սայթաքել: Ընդ որում, նա երազում է մեկ այլ բարձր պաշտոնի մասին», - ասել է զրուցակիցներից մեկը։
|
Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Ինչպես հաղորդում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները, Հունգարիան պահանջում է, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում, ինչն, ըստ նույն աղբյուրի, դրված է քննարկման սեղանին՝ փակուղուց դուրս գալու համար։ Հայաստանն այս հիմնադրամից օգնություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի:
|
Ֆրանսիական Agoravox պորտալի սյունակագիր Կալման Շնուրը կարծիք է հայտնել, որ Արևմուտքի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներն ուղղվել են Եվրոպայի դեմ։ «Մասնավորապես, Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից մեկ շաբաթ անց մեկ ռուբլու համար 0,61 եվրո էին տալիս, սակայն հունիսի 30-ին ռուբլու փոխարժեքն աճել է մինչև 1,8 եվրո»:
|
ԵՄ երկրներն արգելափակել են ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվները մոտ 23 մլրդ եվրոյի (24,5 մլրդ դոլարի) չափով։ Արգելափակվել են նաև նյութական ակտիվները, մասնավորապես՝ զբոսանավերն ու վիլլաները, որոնց արժեքը գնահատվում է 10 միլիարդ եվրո։ Հաղորդվում է, որ նշված գումարը շատ ավելի քիչ է, քան նախկինում հայտարարվել էր։
|
ICE Futures բորսայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց աճել է մինչև 1066 դոլար՝ թանկանալով 12%-ով: Մայիսի 17-ին գինը նվազագույնը 955 դոլար էր։ Գինը սկսեց բարձրանալ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Ֆինլանդիայի՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու որոշման մասին։ Նախօրեին ֆիննական Gasum բաշխիչ պետական ընկերությունը հայտարարել էր, որ չի ընդունել գազի վճարման նոր համակարգին անցնելու Ռուսաստանի պահանջը:
|
Թուրք-շվեդական հարաբերությունների լարվածության ֆոնին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի գլխավոր պողոտաներից մեկում անհայտ անձինք կախել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դրոշը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը դրական չի վերաբերվում Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ քրդական զինյալ խմբավորումներին այդ երկրների կողմից ցուցաբերված աջակցության պատճառով։ «Մենք «այո» չենք ասի նրանց մուտքին ՆԱՏՕ, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են կիրառում»,- ասել էր Էրդողանը։
|
Կանադան արգելում է պատժամիջոցների տակ հայտնված մոտ 1000 ռուսաստանցիների, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մուտքը երկիր։ Այս մասին հայտարարել է Կանադայի Հանրային անվտանգության նախարար Մարկո Մենդիչինոն։ «Կանադան աջակցում է Պուտինի կառավարության դաժան հարձակումից տուժած Ուկրաինային, և մենք մտադիր ենք Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել կատարած հանցագործությունների համար»,- հայտնել է Մենդիչինոն։
|
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և վարչապետ Սաննա Մարինը հայտարարել են, որ երկիրը պետք է անհապաղ հայտ ներկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ «Մենք հուսով ենք՝ համապատասխան քայլերը, որոնք դեռ անհրաժեշտ են այդ որոշումն ընդունելու համար, արագ կձեռնարկվեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում»,- ասված է նախագահի եւ վարչապետի համատեղ հայտարարության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր էր, որ արդեն մայիսի 12-ին Ֆինլանդիան կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել:
|
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային, Հայաստանի պետական պարտքից շուրջ 4 անգամ ավելի՝ մոտ 40 մլրդ դոլարի օգնության մասին օրինագծին։ Այժմ օրինագիծը քվեարկության է դրվելու Սենատում՝ մի քանի օրից։
|
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Ֆրանսիայի վերընտրված նախագահ Էմանուել Մակրոնի միջև կայացել է հեռախոսազրույց: Կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Խոսվել է նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի, ինչպես նաև Թուրքիայի կողմից ձեռնարկվող քայլերի մասին:
|
Մեծ Բրիտանիան մտադիր է ևս 300 միլիոն ֆունտ ստեռլինգի (375 միլիոն դոլար) ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Օգնության նոր փաթեթը ներառելու է սարքավորում՝ ռադիոէլեկտրոնային պայքարի համար և հակամարտկոցային ռադիոտեղորոշման համակարգ: Լոնդոնն առաջարկում է նաև մատակարարել գիշերային տեսունակության սարքեր, արբանյակային նավիգացիայի ճնշման սարքեր, ծանր անօդաչու թռչող սարքեր և զրահապատ ավտոմեքենաներ:
|
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման վերաբերյալ: Կողմերը անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ:
|
Չեխիան մտադիր չէ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել, ինչպես նաև պատրաստ է որոշակի պայմաններում մինչև 2022 թվականի ավարտը հրաժարվել ռուսական նավթի գնումներից։ Այս մասին լհայտնել է երկրի արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելան՝ ԵՄ էներգետիկայի նախարարների բրյուսելյան հանդիպման ավարտին։ Նախարարի խոսքով՝ Չեխիան պատրաստ է աջակցել ԵՄ երկրների կողմից մինչև 2022 թվականի ավարտը Ռուսաստանից նավթի գնումը դադարեցնելու առաջարկին:
|