Եվրոպայում գազը կրկին թանկացել է

ICE Futures բորսայում գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց աճել է մինչև 1066 դոլար՝ թանկանալով 12%-ով: Մայիսի 17-ին գինը նվազագույնը 955 դոլար էր։ Գինը սկսեց բարձրանալ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Ֆինլանդիայի՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց հրաժարվելու որոշման մասին։ Նախօրեին ֆիննական Gasum բաշխիչ պետական ընկերությունը հայտարարել էր, որ չի ընդունել գազի վճարման նոր համակարգին անցնելու Ռուսաստանի պահանջը:


Լուր | Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 368 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 18.05.2022 | 12:19 Ֆինլանդիա, գնաճ, Եվրոպա