Չեխիան ևս հրաժարվեց

Չեխիան մտադիր չէ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարել, ինչպես նաև պատրաստ է որոշակի պայմաններում մինչև 2022 թվականի ավարտը հրաժարվել ռուսական նավթի գնումներից։ Այս մասին լհայտնել է երկրի արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելան՝ ԵՄ էներգետիկայի նախարարների բրյուսելյան հանդիպման ավարտին։ Նախարարի խոսքով՝ Չեխիան պատրաստ է աջակցել ԵՄ երկրների կողմից մինչև 2022 թվականի ավարտը Ռուսաստանից նավթի գնումը դադարեցնելու առաջարկին:


Լուր | Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 312 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 03.05.2022 | 10:42 ռուսական գազ, Եվրոպա