03:22, 05.06.2023

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է սահմանազատման և սահմանային անվտանգության անվտանգության հանձնաժողովի առաջին նիստը, որը գումարվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի դելիմիտացիայի հարցերը քննարկելու համար։ Միշելն արձանագրել է, որ տեղի է ունեցել նշանակալի քայլ՝ կիրակի օրը կայացած եռակողմ հանդիպումից հետո։

Մեջբերում / Կարդալ ավելին՝ Twitter Դիտումներ՝ 178 | 25.05.2022 / հայ-ադրբեջանական, Շառլ Միշե


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Վաշինգտոնի օգնությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում։ «Պետքարտուղար Բլինքենը և Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման դրական ազդակը։ Պետքարտուղար Բլինքենն առաջարկել է ԱՄՆ աջակցությունը սահմանների սահմանազատման և սահմանագծման ջանքերում և առաջընթացի կոչ է արել տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում տարածաշրջանային կապերի զարգացման գործում»,- ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Լուր / Կարդալ ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 197 | 25.05.2022 / դելիմիտիզացիա, սահմանազատում, Էնթոնի Բլինքեն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Լուր / Կարդալ ավելին՝ ՊՆ Դիտումներ՝ 174 | 12.05.2022 / ապատեղեկատվություն, հայ-ադրբեջանական սահման

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ռուսաստանցի խաղաղապահները Արցախում տեղակայված են եռակողմ հայտարարության հիման վրա։ հայտարարել է։ «Խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում և այնտեղ կշարունակեն իրենց գործունեությունը։ Նրանք կատարում են իրենց գործառույթները։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ ինչ-որ հարցեր են ծագում, և այդ հարցերը հիմնականում կապված են Ղարաբաղի շրջանում հայկական զինվորական կազմավորումների ներկայության և այդ տարածքներ անօրինական այցելությունների հետ»,-ասել է Բայրամովը։

Լուր / Կարդալ ավելին՝ Day.az Դիտումներ՝ 199 | 10.05.2022 / Ջեյհուն Բայրամով, Ղարաբաղ, խաղաղապահներ

Նրանք, ովքեր Հայաստանում կազմակերպում և ղեկավարում են բողոքի ակցիաները, պատրանքներով են ապրում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են։ Երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, այս մարդիկ սուտ խոստումներ են տալիս հայ ժողովրդին, ապրում պատրանքներով ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ»,-հայտարարել է Բայրամովը։

Организаторы акций протеста в Армении живут иллюзиями - Джейхун Байрамов

Լուր / Կարդալ ավելին՝ Trend Դիտումներ՝ 173 | 10.05.2022 / Ջեյհուն Բայրամով, խաղաղության դարաշրջան

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց: Իլհամ Ալիևը և Ռեջեպ Թայիփ Էրդողանը քննարկել են երկկողմն հարաբերություններին առնչվող հարցեր: Նրանք համոզմունք են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի «բարեկամական և եղբայրական հարաբերությունները» հետագայում ևս հաջողությամբ կզարգանան: Ալիևն էլ իր թուրք գործընկերոջը հրավիրել է Ադրբեջան։ Հրավերն ընդունվել է։ 

Լուր / Կարդալ ավելին՝ Ermenihaber Դիտումներ՝ 158 | 03.05.2022 / Իլհամ Ալիև, Ռեջեպ Թայիփ Էրդողան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թվիթերյան էջում գրառել է. «Մենք ակտիվորեն կողմ ենք Կովկասում նոր դարաշրջանին, խաղաղության և համագործակցության դարաշրջանին։ Եվ, վերջապես, բոլորովին վերջերս մենք դրական պատասխան ստացանք Հայաստանից»։

Լուր / Կարդալ ավելին՝ Twitter Դիտումներ՝ 193 | 02.05.2022 / Հայաստան-Ադրբեջան, Իլհամ Ալիև


Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան էջում գրում է, որ Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ուղիղ շփումները և փոխգործակցությունը։ «Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո։ Եվրամիությունն աջակցում է անմիջական շփումներին և փոխգործակցությանը»։ 

Լուր / Կարդալ ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 187 | 12.04.2022 / Տոյվո Կլաար, Արարատ Միրզոյան, Ջեյհուն Բայրամով, Հայաստան-Ադրբեջան

Արդբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը քիչ առաջ թվիթերյան իր էջում գրառել է. «Հեռախոսազրույց եմ տեղի ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Մտքեր ենք փոխանակվել խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման, համատեղ սահմանային հանձնաժողովի ստեղծման, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ»։

Изображение

Լուր / Կարդալ ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 198 | 11.04.2022 / Ջեյհուն Բայրամով, խաղաղ բանակցություններ, Հայաստան-Ադրբեջան, Արարատ Միրզոյան

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է Արցախի օկուպացված Քաշաթաղ և Քարվաճառ շրջաններ։ Նա ստուգել է Հայաստանի հետ սահմանին գտնվող մարտական ​​դիրքերը, ինչպես նաև մի շարք ռազմական օբյեկտներում շինարարության ընթացքը։

Լուր / Կարդալ ավելին՝ https://minval.az/news/124238583 | Դիտումներ՝ 184 | 08.04.2022 / շփման գոտի, Զաքիր Հասանով


ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո և հնարավոր խաղաղության համաձայնագրի գործընթացի մեկնարկը: «Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել բոլոր ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայրի ապահովմանը»,-ասված է հայտարարությունում:

Լուր / Կարդալ ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 169 | 08.04.2022 / Հայաստան-Ադրբեջան, Փաշինյան-Ալիև, ԵԱՀԿ


Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը Արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները:

Լուր / Կարդալ ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 155 | 07.04.2022 / Շառլ Միշել, հայ-ադրբեջանական բանակցություններ, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մտքեր փոխանակվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության դրույթների կատարման շուրջ։

Լուր / Կարդալ ավելին՝ Ադրբեջանի ԱԳՆ | Դիտումներ՝ 177 | 06.04.2022 / Թուրքիա-Ադրբեջան, Մևլութ Չավուշօղլու, Ջեյհուն Բայրամով


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը  հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բլինկենը հայտնել է, որ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս այսօր Բրյուսելում ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայանալիք հանդիպմանը։ Իր հերթին Ալիևը նշել է Ադրբեջանի առաջարկներն ու դիրքորոշումը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու, տրանսպորտային կապերի ու հաղորդակցությունների հաստատման վերաբերյալ։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ տարածաշրջանում հետագա էսկալացիան անտնդունելի է։


 

Տեղեկություն / Կարդալ ավելին՝ Regnum | Դիտումներ՝ 166 | 06.04.2022 / Պետդեպ, Էնթոնի Բլինկեն

Ադրբեջանում առաջին անգամ «ղարաբաղյան»  ցեղատեսակի նժույգները կհանվեն աճուրդի։ Աճուրդին, որը տեղի կունենա ապրիլի 15-ին, կարող են մասնակցել ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան ֆերմերներն ու գործարարները: Աճուրդում ներկայացված կլինեն հատուկ ընտրված նժույգներ։ Վաճառքներն իրականացվելու են աճուրդի ձևաչափին համապատասխան։

В Азербайджане впервые выставят на аукцион карабахских скакунов (ФОТО)

Լուր / Կարդալ ավելին՝ Trend | Դիտումներ՝ 164 | 05.04.2022 / աճուրդներ


Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացրած Ջրականում՝  Իրանի հետ սահմանին տեղի է ունեցել փոխհրաձհություն։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, «պետական» սահմանը խախտած իրանցին սպանվել է։ Ադրբեջանցիները նկատել են զինված վեց անձանց, որոնք մոտենում են Իրանի կողմից։ Ադրբեջանցիների հրամանները չկատարելուց հետո սկսվել է փոխհրաձագություն, իրանցիներից մեկը մահացել է, հինգը թաքնվել են։ Ավելի ուշ նրանցից մեկին գտել են ու ձերբակալել։ Իրանցիների մոտից հայտնաբերվել է ավելի քան 32 կգ թմրանյութ։

Լուր / Կարդալ ավելին՝ 1news.az | Դիտումներ՝ 173 | 05.04.2022 / Իրան-Ադրբեջան

ԵԱՀԿ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել բոլոր վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով։ Հաղորդում է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի՝ մարտի 29-ից ապրիլի 1-ը Հարավային Կովկասի երկրներում կատարած շրջագայության արդյունքներով կազմակերպության հայտարարության մեջ։
«Մենք հույս ունենք առաջընթացի հասնել, հատկապես անհետաձգելի հումանիտար հարցերում, ինչպիսիք են ձերբակալվածների ազատ արձակումը, անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակումը, պատմական և մշակութային օբյեկտների ականազերծումը և պահպանությունը»,- ասել է Ռաուն:

Լուր / Կարդալ ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 185 | 03.04.2022 / հայ-ադրբեջանական բանակցություններ, Զբիգնև Ռաու

Բաքվի կենտրոնում գտնվող գիշերային ակումբում տեղի ունեցած պայթյունից մեկ մարդ է զոհվել, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը: «Պայթյունը տեղի է ունեցել կիրակի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Նախնական տեղեկություններով, մեկ մարդ զոհվել է, 31-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել»:
 

Լուր / Կարդալ ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 196 | 03.04.2022 / պատահարներ Ադրբեջանում, Բաքու


Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդ.

«Կոչ եմ անում անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերը Արցախի շփման գծից։ Շեշտում եմ, որ Ադրբեջանը շտապ կարգով պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելությանը մուտք գործել տարածաշրջան»:

Մեջբերում / Կարդալ ավելին՝ Հորիզոն | Դիտումներ՝ 194 | 03.04.2022 / շփման գիծ, ԵԽ, Մարինա Կալյուրանդ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում զորավարժությունների մեկնարկի մասին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ինչպես նաև «ՌԻԱ Նովստի» գործակալությունը։

Լուր / Կարդալ ավելին՝ Սյունաց երկիր | Դիտումներ՝ 189 | 02.04.2022 / Հայաստան-Ադրբեջան, Նախիջևան
1 2 »
ԴԵՊԻ ՎԵՐ