Նրանք, ովքեր Հայաստանում կազմակերպում և ղեկավարում են բողոքի ակցիաները, պատրանքներով են ապրում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են։ Երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, այս մարդիկ սուտ խոստումներ են տալիս հայ ժողովրդին, ապրում պատրանքներով ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ»,-հայտարարել է Բայրամովը։
Լուր | Տեսնել ավելին՝ Trend | Դիտումներ՝ 346 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 10.05.2022 | 12:16 |