Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ռուսաստանցի խաղաղապահները Արցախում տեղակայված են եռակողմ հայտարարության հիման վրա։ հայտարարել է։ «Խաղաղապահները ժամանակավոր են տեղակայված Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում և այնտեղ կշարունակեն իրենց գործունեությունը։ Նրանք կատարում են իրենց գործառույթները։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ ինչ-որ հարցեր են ծագում, և այդ հարցերը հիմնականում կապված են Ղարաբաղի շրջանում հայկական զինվորական կազմավորումների ներկայության և այդ տարածքներ անօրինական այցելությունների հետ»,-ասել է Բայրամովը։
Լուր | Տեսնել ավելին՝ Day.az | Դիտումներ՝ 372 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 10.05.2022 | 12:54 |