10:25, 19.03.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ամերիկացի պետական գործիչ Հենրի Քիսինջերը կոչ է արել Արևմուտքին դադարեցնել Ուկրաինայում ռուսական զորքերին ջախջախիչ պարտություն հասցնելու փորձերը՝ նախազգուշացնելով, որ դա աղետալի հետևանքներ կունենա Եվրոպայում երկարաժամկետ կայունության համար: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը նախազգուշանում է Պուտինի պարտությունից, քանի որ պատժամիջոցների նկատմամբ Արևմուտքի միասնությունը խիստ սասանվել է:

Владимир Путин Генри Киссинджер Украина Россия вторжение война цены на продукты нефть Европа санкции Зеленский

Լուր / Տեսնել ավելին՝ The telegraph Դիտումներ՝ 280 | 26.05.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Հենրի Քիսինջեր, Վլադաիմիր Պուտին

ԵՄ երկրներն արգելափակել են ՌԴ Կենտրոնական բանկի ակտիվները մոտ 23 մլրդ եվրոյի (24,5 մլրդ դոլարի) չափով։ Արգելափակվել են նաև նյութական ակտիվները, մասնավորապես՝ զբոսանավերն ու վիլլաները, որոնց արժեքը գնահատվում է 10 միլիարդ եվրո։ Հաղորդվում է, որ նշված գումարը շատ ավելի քիչ է, քան նախկինում հայտարարվել էր։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters Դիտումներ՝ 255 | 26.05.2022 / եմ, պատժամիջոցներ

ՌԴ Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակվել է կարգադրություն, որի համաձայն՝ Վրաստանի հետ ցամաքային սահմանից օգտվելու համար այլեւս հիմնավորումներ պետք չեն։ Մինչ այդ Վրաստանի հետ Ռուսաստանի ցամաքային սահմանը հատելու համար պահանջվում էր հիմնավորում, որ ուղևորության նպատակը ուսուցումն է, աշխատանքը, բուժումը կամ այլ ծանրակշիռ պատճառներ։ Ըստ նոր փաստաթղթի՝ Վրաստան, ինչպես նաև ԴԺՀ եւ ԼԺՀ մտնելու համար այլեւս հիմնավորումներ պետք չեն։

 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 249 | 18.05.2022 / Ռուսաստան-Վրաստան

Մայիսի 11-ին նշվում է Մերի Փոփինսի՝ ամենահայտնի գրական դայակի՝ կախարդուհու, անգլիացի գրող Պամելա Թրևերսի հեքիաթի հերոսուհու սպասման օրը: Բոլոր գրքերում գրել են այդ մասին։ Իսկ թե ինչո՞ւ հենց այդ օրը պետք է սպասել Մերիին, ո՞վ է նման օր հորինել, հայտնի չէ։ Եվ նույնիսկ պետք չէ Google-ել, այլ պետք է ընդունել որպես իրականություն: Չէ՞ որ վատ օր չէ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 263 | 11.05.2022 / ազգային տոներ, Ռուսաստան, մայիսի 11

Վլադիմիր Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել, եթե զգա, որ պատերազմը տանուլ է տրված,- նախազգուշացրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը Համաշխարհային սպառնալիքների մասին Սենատի զինված ուժերի կոմիտեին։ Վլադիմիր Պուտինը կարող է Ուկրաինայում պարտության հեռանկարը դիտարկել որպես էքզիստենցիալ սպառնալիք իր ռեժիմին, ինչը կարող է նրան հրահրել միջուկային զենքի կիրառմանը՝ փորձելով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հետ պահել Ուկրաինային հետագա աջակցությունից:

Լուր / Տեսնել ավելին՝ The Guardian Դիտումներ՝ 283 | 11.05.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վլադիմիր Պուտին, միջուկային սպառնալիք


Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ երկրի ամենամեծ տնտեսական անկումն է կանխատեսում։ Այս տարի ՌԴ համախառն ներքին արդյունքը կնվազի 12%-ով։ Այս դեպքում դա կլինի ամենալուրջ անկումը 1994 թվականից ի վեր, երբ ՀՆԱ-ն ընկել էր 12,6%-ով։ Ռուսաստանի Կենտրոնական բանկը ապրիլի վերջին կանխատեսել էր ՀՆԱ-ի անկում 8-10%-ով։ 2023 թվականին սպասվում է Ռուսաստանի ՀՆԱ-ի 3% անկում, իսկ 2024 թվականին կանխատեսվում է 2,5-3,5% աճ։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg Դիտումներ՝ 275 | 10.05.2022 / ֆինանսական, Ռուսաստան

Ռուսաստանի արդարադատության նախարարությունն ընդլայնել է օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող ֆիզիկական անձանց և ԶԼՄ-ների ցանկը: Համապատասխան ցուցակները հայտնվել են գերատեսչության կայքում։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրողների, հայտնի հասարակական ու քաղաքական գործիչների ցանկում ներառվել է նաև ռեփ կատարող Ալիշեր Մորգենշտերնը։ Ըստ հաղորդագրության՝  նա իրականացրել է հակապետական քաղաքական գործունեություն՝ ֆինանսավորվելով իսրայելական "Yoola Labs Ltd" ընկերությունից և Ուկրաինայից:

Дети хайпа. Как рэпер Моргенштерн выбился из пародистов в рейтинг Forbes - Собеседник

Լուր / Տեսնել ավելին՝ Lenta.ru Դիտումներ՝ 245 | 07.05.2022 / Ալիշեր Մորգենշտերն, գործակալներ


Օռլանդոյի վեց մայրցամաքների արագ սննդի ցանցի ղեկավարները քննարկել են «Մաքդոնալդսը» Ռուսաստան վերադառնալու անհրաժեշտության որոշումը: Ընկերության գլխավոր տնօրենը հանդես է եկել Ռուսաստանում ձեռնարկությունների շուտափույթ բացման օգտին:

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 268 | 30.04.2022 / պատժամիջոցներ, McDonald's

Ռուսաստանի պետական մարմինների հետ օտարերկրյա դիվանագետների բոլոր շփումներն այժմ կիրականացվեն ԱԳՆ-ի միջոցով: «Դա արվել է «փոխադարձության սկզբունքով»՝ ի պատասխան համապատասխան երկրների նմանատիպ գործողություններին։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է, որ ռուսական իշխանությունները պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն օտարերկրյա դիվանագետների հետ շփումները կրճատելու համար։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 264 | 30.04.2022 / Ռուսաստան-Արևմուտք, Միխայիլ Միշուստին

«Դատաստանի օրվա օդանավը» մայիսի 9-ին կանցնի Կարմիր հրապարակի վրայով։ Իլ-80-ը նախատեսված է լայնածավալ միջուկային պատերազմի պայմաններում երկրի բարձրագույն ղեկավարության տարհանման համար: Ինքնաթիռն արդեն մասնակցել է Հաղթանակի շքերթին՝ 2010 թվականին։

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru Դիտումներ՝ 254 | 30.04.2022 / Ռուսաստան, մայիսի 9

«ՆԱՏՕ-ի երկրներն անվերջ սպառազինություններ են մատակարարում Ուկրաինային՝«ներխուժման դեմ պայքարի» պատրվակով, իսկ իրականում ԱՄՆ-ն և Եվրամիությունը մտադիր են Ռուսաստանի դեմ պատերազմել «մինչև վերջին ուկրաինացին», և նրանք բացարձակ անտարբեր են Ուկրաինայի ճակատագրին՝ որպես միջազգային հարաբերությունների ինքնուրույն սուբյեկտի»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ 

Լուր / Տեսնել ավելին՝ ТАСС Դիտումներ՝ 258 | 30.04.2022 / Ռուսաստան, Սերգեյ Լավրով, Ուկրաինական ճգնաժամ


Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ իրագործվեն դրված նպատակները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է, որ հատուկ գործողության նպատակն է պաշտպանել Ուկրաինայի արևելքում քաղաքացիական բնակչությանը և հետևել, որպեսզի Ուկրաինայի տարածքից ոչ մի սպառնալիք չլինի այդ բնակչության և Ռուսաստանի համար:

Լուր / Տեսնել ավելին՝ Российская газета Դիտումներ՝ 267 | 30.04.2022 / Ռուսաստան, հատուկ գործողություններ, Ուկրաինական ճգնաժամ, Սերգեյ Լավրով

Մեծ Բրիտանիան արգելք է սահմանում դեպի Ռուսաստան տեխնոլոգիաների և ապրանքների արտահանման վրա, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ։ Չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ սարքավորումների և տեխնոլոգիաների մասին է խոսքը։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 277 | 26.04.2022 / Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, պատժամիջոցներ

«ԱՄՆ-ն ձգտում է ցանկացած միջոցներով երկարաձգել Ռուսաստանի հատուկ գործողությունը Ուկրաինայում»,- հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 257 | 26.04.2022 / Ռուսաստան-ԱՄՆ, Անատոլի Անտոնով, Ուկրաինական ճգնաժամ


Ռուսաստանը նախազգուշացրել է Երրորդ համաշխարհային պատերազմի իրական սպառնալիքի մասին՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև երեքշաբթի կայանալիք հանդիպման նախաշեմին՝ պատերազմից քայքայված Ուկրաինա լրացուցիչ սպառազինություն ուղարկելու կապակցությամբ: Արևմտյան տերությունները չեն ցանկանում խորացնել իրենց մասնակցությունը ուկրաինական պատերազմին՝ վախենալով Ռուսաստանին հրահրել միջուկային զենքի կիրառման։

Լուր / Տեսնել ավելին՝ AFP | Դիտումներ՝ 222 | 26.04.2022 / Ռուսաստան-Արևմուտք, Երրորդ համաշխարհային պատերազմ

Վաշինգտոնում ՌԴ դեսպանատանը հայտարարել են. «Զարմանալի է, որ ամերիկյան որոշ լրատվամիջոցներ սկսել են նյութեր հրապարակել, որոնցում ճշմարտություն կա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Շարքային ամերիկացիներին վերջապես հնարավորություն է տրվում ինքնուրույն դատել Ուկրաինայի տարածքում ռուս զինվորականների գործողությունների պատճառների և նպատակների մասին: Սակայն ԶԼՄ-ների մեծամասնության հռետորաբանությունը մնում է բացահայտ հակառուսական»։

Լուր / Տեսնել ավելին՝ Российская газета | Դիտումներ՝ 283 | 26.04.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան


Միջուկային պատերազմի վտանգը իրական է, այդ վտանգը չի կարելի թերագնահատել, հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Լուր / Դիտումներ՝ 248 | 26.04.2022 / միջուկային պատերազմ, Սերգեյ Լավրով

Գոյություն ունի երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու իրական վտանգ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 212 | 26.04.2022 / Սերգեյ Լավրով, Երրորդ համաշխարհային պատերազմ

Ռուսաստանում մեկնարկել է «Ս-500» հակաօդային պաշտպանության նորագույն համակարգի («Պրոմեթեյ») սերիական արտադրությունը։ Այս համակարգի մարտական ​​հնարավորությունները զգալիորեն գերազանցում են նախկինում ստեղծված ՀՕՊ համակարգերի հնարավորությունները։  «Ս-500»-ն ի վիճակի է ռուսական օդատիեզերական պաշտպանության համակարգի հիմքը դառնալ։ 

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 250 | 25.04.2022 / Ռուսաստան, ռազմական արդյունաբերություն

Ռուսաստանն ԱՄՆ-ին նոտա է հղել Ուկրաինային զենքի մատակարարումները դադարեցնելու պահանջով.

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 252 | 25.04.2022 / ԱՄՆ, Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինական ճգնաժամ
1 2 3 4 5 6 »
ԴԵՊԻ ՎԵՐ