04:38, 22.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ռուսաստանը կհրաժարվի ռուսական գազի մատակարարման համար ոչ բարեկամ երկրներիից վճարն ընդունել դոլարով, եվրոյով և այլ արտարժույթով և կանցնի ռուբլու։ «Մենք պետք է նրանց համար ստեղծենք վճարումներ կատարելու հասկանալի, թափանցիկ ընթացակարգ, ներառյալ մեր ներքին արտարժույթի շուկայում ռուսական ռուբլու գնումը»,- կառավարության հետ հանդիպմանն ասել է Վլադիմիր Պուտինը։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Ведемости | Դիտումներ՝ 377 | 24.03.2022 / ռուսական գազ, Վլադիմիր Պուտին

⚡️ Անատոլի Չուբայսը լքել է կայուն զարգացման գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը և հեռացել երկիրից, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երկու անձի։

Լուր / Տեսնել ավելին՝ РБК | Դիտումներ՝ 310 | 23.03.2022 / Անատոլի Չուբայս

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն երկու գերիների փոխանակում են իրականացրել։

Լուր / Տեսնել ավելին՝ Коммерсантъ | Դիտումներ՝ 297 | 23.03.2022 / Մարիա Զախարովա, Ուկրաինական ճգնաժամ


Ամերիկյան «Bloomberg» պարբերականը «Մակրոնը և Էրդողանը մի կողմ դրեցին տարաձայնությունները՝ պատերազմում Պուտինի վրա ճնշում գործադրելու համար» վերլուծական հոդված է հրապարակել։ Դրանում  նշվում է, որ նախկինում Ֆրանսիայի և Թուրքիայի առաջնորդները բազմաթիվ հարցերում, այդ թվում՝ Արևելյան Միջերկրանի, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների և Լիբիայի, ունեցել են տարաձայնություններ։ Իսկ այժմ Էրդողանն ու Մակրոնը համակարգված կերպով իրականացնում են իրենց գործողությունները, որպեսզի Պուտինը քայլեր ձեռնարկի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են հրադադարի ռեժիմի հաստատումն ու մարդասիրական միջանցքի ստեղծումը։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 321 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Էմանուել Մակրոն, Ռեջեփ Թայիփ Էրդողան

ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելը Ուկրաինա կհանգեցնի ուղիղ բախման Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և դաշինքի միջև։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 291 | 23.03.2022 / ՆԱՏՕ, Ուկրաինական ճգնաժամ

ԱԳ նախարար Սերգեյ Լավրով.

Այն, ինչ այժմ կատարվում է աշխարհում «ոչ միայն և ոչ այնքան Ուկրաինայի հետ է կապված», այլ նոր աշխարհակարգ ստեղծելու փորձ է։ 

 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 516 | 23.03.2022 / Նոր աշխարհակարգ, Սերգեյ Լավրով


Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ դուրս է գալիս Դատախազների միջազգային ասոցիացիայից։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 328 | 23.03.2022 / հակասանկցիակներ


Երեկ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահների միջև։ ☝️ Շարունակվել է մտքերի հանգամանալից փոխանակումը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Լուր / Տեսնել ավելին՝ МИД Росии | Դիտումներ՝ 300 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վլադիմիր Պուտին, Էմանյուել Մակրոն

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել բլոգեր Կիրիլ Ֆեդորովին կալանավորած լատվիացի պաշտոնյաների դեմ։ Նա YouTube-ի «Զենքերի պատմություն» ալիքի հեղինակն է։ Բլոգերին դավաճանության կասկածանքով բերման են ենթարկել իր տեսանյութերի ռուսամետ ուղղվածության պատճառով։

Լուր / Տեսնել ավելին՝ Newspaper.ru | Դիտումներ՝ 375 | 23.03.2022 / Կիրիլ Ֆյոդորով, բլոգերներ, Լատվիա

Ռուսաստանի «Կինժալ» հիպերձայնային հրթիռը, որն առաջին անգամ օգտագործվել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում, գործնականում անկասելի է: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Հիպերձայնային այս հրթիռին նմանատիպ գնահատակ են տվել նաև ՆԱՏՕ-ում։

Լուր / Տեսնել ավելին՝ Die Welt | Դիտումներ՝ 393 | 23.03.2022 / ՆԱՏՕ, Ջո Բայդեն, նորագույն զենքեր

«Մոտ 100 հազար մարդ մնում է Մարիուպոլում «լիակատար շրջափակման պայմաններում, առանց ուտելիքի, առանց ջրի, առանց դեղորայքի, մշտական գնդակոծությունների տակ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 359 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վոլոդիմիր Զելենսկի


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել G20 գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ինդոնեզիայում այս տարվա վերջին, հայտարարել է Ջակարտայում Ռուսաստանի դեսպանը՝ երկիրը խմբից հեռացնելու մասին որոշ անդամների կոչերից հետո:

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 342 | 23.03.2022 / Վլադիմիր Պուտին, G20

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները առճակատման բնույթ են կրում, բայց, այնուամենայնիվ, առաջ են ընթանում, քանի որ Արևմուտքը ծրագրում է նոր պատժամիջոցներ սահմանել Կրեմլի դեմ՝ հումանիտար ճգնաժամի սրման ֆոնին:

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 343 | 23.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Վոլոդիմիր Զելենսկի

Սպասվում է, որ ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի դաշնակիցները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կհայտարարեն, «որոնք կամրապնդեն Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը և կնվազեցնեն կախվածությունը ռուսական գազից»:

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 328 | 23.03.2022 / պատժամիջոցներ

Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար, ՌԴ առաջին կարգի պետական գործող խորհրդական)

Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել միայն երկրին իրական սպառնալիքի դեպքում։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 369 | 23.03.2022 / Դմիտրի Պեսկով, միջուկային զենք

« 1 2 ... 6 7 8
ԴԵՊԻ ՎԵՐ