Մակրոնն ու Էրդողանը փորձում են ճնշել Պուտինին

Ամերիկյան «Bloomberg» պարբերականը «Մակրոնը և Էրդողանը մի կողմ դրեցին տարաձայնությունները՝ պատերազմում Պուտինի վրա ճնշում գործադրելու համար» վերլուծական հոդված է հրապարակել։ Դրանում  նշվում է, որ նախկինում Ֆրանսիայի և Թուրքիայի առաջնորդները բազմաթիվ հարցերում, այդ թվում՝ Արևելյան Միջերկրանի, Թուրքիա-ԵՄ հարաբերությունների և Լիբիայի, ունեցել են տարաձայնություններ։ Իսկ այժմ Էրդողանն ու Մակրոնը համակարգված կերպով իրականացնում են իրենց գործողությունները, որպեսզի Պուտինը քայլեր ձեռնարկի այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են հրադադարի ռեժիմի հաստատումն ու մարդասիրական միջանցքի ստեղծումը։ 


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Bloomberg | | Դիտումներ՝ 323 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 23.03.2022 | 14:24 Ուկրաինական ճգնաժամ, Էմանուել Մակրոն, Ռեջեփ Թայիփ Էրդողան