Վլադիմիր Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել, եթե զգա, որ պատերազմը տանուլ է տրված,- նախազգուշացրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը Համաշխարհային սպառնալիքների մասին Սենատի զինված ուժերի կոմիտեին։ Վլադիմիր Պուտինը կարող է Ուկրաինայում պարտության հեռանկարը դիտարկել որպես էքզիստենցիալ սպառնալիք իր ռեժիմին, ինչը կարող է նրան հրահրել միջուկային զենքի կիրառմանը՝ փորձելով ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հետ պահել Ուկրաինային հետագա աջակցությունից:
Լուր | Տեսնել ավելին՝ The Guardian | Դիտումներ՝ 397 | Ավելացրեց՝ armenlur | 11.05.2022 | 08:19 |