«Չորրորդ իշխանություն» թերթի 4-rd.am կայքը պատասխանել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ընդդմության հասցեին արած «Սա «երրորդ լաոն» է. բախումը վերջնականապես կկործանի իրենց բոլորին» արտահայտությանը: Հղումը՝ ներքևում։
|
«Չորրորդ իշխանություն» թերթի 4-rd.am կայքը պատասխանել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ընդդմության հասցեին արած «Սա «երրորդ լաոն» է. բախումը վերջնականապես կկործանի իրենց բոլորին» արտահայտությանը: Հղումը՝ ներքևում։
|
Մայիսի 10-ից Լոնդոնի Cine Lumiere-ում ցուցադրվելու է «Մենք ենք մեր սարերը» հայկական կինոնկարը։ Այդ առիթով բրիտանական The Guardian («Գարդիան»), պարբերականը մեծածավալ գրախոսական է հրապարակել «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարի մասին։ Գրախոսականը պատմում է խորհրդային ժամանակների, կինոնկարի ստեղծողներ և մասնակիցներ Հրանտ Մաթևոսյանի, Հենրիկ Մալյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Ազատ Շերենցի և մյուսների մասին։
|
Հետխորհրդային Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի թիմակիցներն ու ընդդիմախոսները նշել են քաղաքական գործչի գլխավոր վաստակն ու սխալները: Նրանց կարծիքները ներկայացված են Lenta.ru կայքի Ելցինի մահվան 15-ամյակին նվիրված հրապարակման մեջ։
|
24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը նշեց. «Մենք ուղղակի հետևելու ենք, թե ինչպես են սպանում մեր հայրենակիցներին. Փաշինյանը հրաժարվել է Արցախից։ Բաքուն պատրաստվում է պատերազմի, իսկ ՀՀ իշխանությունը՝ խաղաղության, վերջում մնալու են Երևանն ու Սևանի մի մասը, և այդ տարածությունում միգուցե Փաշինյանը կարողանա խաղաղության դարաշրջան հաստատել։ Փաշինյանը բաց տեքստով ասում է, որ Արցախի դեմ ագրեսիայի դեպքում Հայաստանը չի միջամտելու, իսկ Ադրբեջանի համոզմամբ, եթե չկա միջանցք, ապա Ղարաբաղում էլ չպետք է հայեր ապրեն, այսինքն՝ ամեն ինչ անում են Արցախը հայաթափելու համար»։
|
Իսկ այսօրվա մղձավանջը նույնիսկ Վանո Սիրադեղյանը չէր պատկերացնում, երբ 2000 թ․-ին կանխատեսում էր․ «Այլ հարց է, որ դեռ 5-10 տարի բանակցություններ կվարենք՝ ոսոխի զորքը Զանգեզուրից դուրս բերելու հարցի շուրջ: Այդ ընթացքում Եթովպիայի պառլամենտը կդատապարտի հայերի ցեղասպանությունը, Սփյուռքը ժամանակ առ ժամանակ ցույցեր կանի Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանատների դիմաց՝ զորքերը դուրս բերելու պահանջով... բայց այդ արդեն կլինի ճակատագրի հեգնանքը: Ճակատագիր, որից պրծում չկա»:
|
«Արմեն Ռուստամյանին մի հատ խելոք բան ասենք, բայց միայն թե ինքը թող չնեղանա. Սիմոն Վրացյանն ու իր իշխանությունը ոչ թե ոչնչից թողել են պետություն, այլ 70 հազ. ք/կմ տարածքից թողել են 10 հազ. քառակուսի կմ: Իսկ 42.000 քառակուսի կմ-ն էլ էս թավիշներին ոչ թե դուք կամ Վրացյանն է փոխանցել, այլ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր իշխանությունը»։
|
Ռուսաստանի «Կինժալ» հիպերձայնային հրթիռը, որն առաջին անգամ օգտագործվել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններում, գործնականում անկասելի է: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Հիպերձայնային այս հրթիռին նմանատիպ գնահատակ են տվել նաև ՆԱՏՕ-ում։
|