Լուսանկարիչ, բնապահպանության հետևորդ Լենետ Նյուելան (Lennette Newell) "Ani-Human" խորագրով բոդի-արտի զարմանալի ֆոտոսեսիա է իրականացրել՝ կենդանիների մասնակցությամբ: Նյութը ամբողջությամբ և ֆոտոնկարներով՝ այստեղ։
|
Լուսանկարիչ, բնապահպանության հետևորդ Լենետ Նյուելան (Lennette Newell) "Ani-Human" խորագրով բոդի-արտի զարմանալի ֆոտոսեսիա է իրականացրել՝ կենդանիների մասնակցությամբ: Նյութը ամբողջությամբ և ֆոտոնկարներով՝ այստեղ։
|
Էնդի Ուրորհոլի ստեղծած Մերիլին Մոնրոյի դիմանկարներց մեկը մայիսի 9-ին Christie՚s-ի աճուրդում վաճառվել է 195,04 միլիոն դոլարով՝ սահմանելով ռեկորդ որպես ամերիկյան արվեստի ամենաթակ ստեղծագործություն։ Նկարին հավակնել է չորս գնորդն, աճուրդում հաղթող Է դարձել հայկական ծագմամբ ամերիկացի արտ-դիլեր Լարրի Գագոսյանը: Ուրորհոլը դիմանկարը ստեղծել Է 1964 թվականին մետաքսատպության մեթոդով, դերասանուհու մահվանից երկու տարի հետո։ Այն ամերիկյան արվեստի խորհրդանիշերից է:
|
Պարի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 30-ին և մայիսի 1-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի համերգ-փառատոն: Միջոցառման նպատակներից է Հայաստանում մանկապատանեկան պարարվեստը զարգացնելը:
|
Էդգար Դեգայի հայտնի կտավի «Ռուս պարուհիները» այլևս ռուս չեն. Լոնդոնի ազգային պատկերասրահում նկարը վերանվանել են «Ուկրաինացի պարուհիները»: Դեգան «Ռուս պարուհիները» պաստելային ստեղծագործությունների շարքը ստեղծել է 1899 թվականին: Ենթադրվում է, որ իմպրեսիոնիստ նկարչին ոգեշնչել են Փարիզում հյուրախաղերի մեկնած՝ Ռուսական կայսրության պարախմբերը: Պատկերասրահի ներկայացուցիչներն ասել են, որ նկարի անվանումը փոխվել է ընթացիկ քաղաքական միջավայրին համապատասխան։
|
L'Orient le Jour-ը «Վահան Ռումելյանի աբստրակտ քնարերգությունն՝ ի հիշատակ ապագայի...» վերնագրով հրապարակում է տպագրել հայ աբստրակտցիոնիստի մասին։ «Ցավոք, իմ արվեստը արտացոլում է այսօրվա քաոսային աշխարհը, և այն արդիական է։ Խնդիրը մեր ներսում է։ Մաղթում եմ խաղաղ երկինք...»,- այսպիսի գրառում է կատարել Վահան Ռումելյանն իր ֆեյբուքյան էջում հրապարակման առիթով։
|
Փոփ-արտի մեծագույն նկարիչ Էնդի Ուորհոլի «Մերիլին Մոնրո» մետաքսագրությաբ դիմանկարներից մեկը աճուրդի կհանվի 200 մլն դոլարով։
|