Աբսուրդային «պատժամիջոց»

Էդգար Դեգայի հայտնի կտավի «Ռուս պարուհիները» այլևս ռուս չեն. Լոնդոնի ազգային պատկերասրահում նկարը վերանվանել են «Ուկրաինացի պարուհիները»: Դեգան «Ռուս պարուհիները» պաստելային ստեղծագործությունների շարքը ստեղծել է 1899 թվականին: Ենթադրվում է, որ իմպրեսիոնիստ նկարչին ոգեշնչել են Փարիզում հյուրախաղերի մեկնած՝ Ռուսական կայսրության պարախմբերը: Պատկերասրահի ներկայացուցիչներն ասել են, որ նկարի անվանումը փոխվել է ընթացիկ քաղաքական միջավայրին համապատասխան։


Լուր | Տեսնել ավելին՝ Вести.ru | | Դիտումներ՝ 389 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 04.04.2022 | 13:02 ռուսոֆոբիա, Էդգար Դեգա

ԳՈՎԱԶԴ