2009 - Լևոն Տեր-Պետրոսյանն Իջևան այցի ընթացքում հանդիպում է մարզի լրագրողներին, որոնց հետաքրքրում է առաջին նախագահի տեսակետը Ղարաբաղյան խնդրի մասին։ «Ղարաբաղը վերջնականապես չկորցնելու միակ տարբերակը իշխանությունների հեռացումն է: Պետք է հեռանա այդ մարդը»,- ասում է Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի մասին: 2006 - Հայաստանի կառավարությունը թույլատրում է «Հայգազարդ»-ին 40 միլիոն դոլարով վաճառել «Նաիրիտ» ընկերության իրեն պատկանող 90 տոկոս բաժնեմասը «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ» բրիտանական կազմակերպությանը: ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած առանձնազրույցից հետո Հեյդար Ալիևն ու Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին փոխանցել էին` հակամարտության կարգավորումը զիջումներ է պահանջելու երկու կողմերից էլ: Քոչարյանը միաժամանակ ընդգծել էր, թե տնտեսական համագործակցությունը կարող է նոր թափ հաղորդել քաղաքական կարգավորմանը: 2000 - «Հոկտեմբերի 27 հասարակական վերահսկողության հանձնաժողովը» դժգոհում է, թե ինչու՞ է կարճվել 5 մեղադրյալների գործը։
|