1993-ի այս օրը Ռուսաստանի արտգործնախարարության միջնորդությամբ Մոսկվայում եռակողմ խորհրդապահական բանակցություններ` Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։ Երևանը ներկայացնում էր ՀՀՇ անդամ, պատգամավոր Դավիթ Շահնազարյանը, Բաքուն՝ Մոսկվայում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիզադեն, Ստեփանակերտը՝ Ղարաբաղի ԳԽ պատգամավոր, հետագայում`արտգործնախարար Արկադի Ղուկասյանը: Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ, դեսպան Վ.Կազիմիրովն իր գրքում հետագայում պատմել էր` «Հակամարտության ընդարձակմանը զուգընթաց,հատկապես, երբ ռազմի դաշտում անբարենպաստ իրավիճակ էր ստեղծվում, Ադրբեջանը գնում էր ուղիղ շփումների Ղարաբաղի առաջնորդների հետ»: