14:56, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2002 - Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում համատեղ հայտարարություն են տարածում`անդրադառնալով նաև ղարաբաղյան հակամարտությանը:

«Մենք քաջալերում ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ ճկունություն և կառուցողական մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ: Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից երկուսը, պատրաստ են աջակցել այդ ջանքերին»,֊ պնդում էր Ջ. Բուշի և Վ. Պուտինի ուղերձը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 269 | 24.05.2022 / հայեր, մայիսի 24, Հայկական իրադարձություններ

1960 - Ֆրեզնոյում (ԱՄՆ) վախճանվեց հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը։ 1918 - Դրաստամատ Կանայանը նշանակվում է Ապարանի հերոսամարտի հրամանատար։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 275 | 23.05.2022 / Հայկական իրադարձություններ, մայիսի 23, հայեր

1864 - Թուրքական զորքերը արշավում են Սասունի վրա և հանդիպելով հայկական ուժերի դիմադրությանը` նահանջում են:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 264 | 22.05.2022 / մայիսի 22, հայեր, Հայկական իրադարձություններ

2001 -  Հայաստանի տարբեր մարզերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հանդիպում էին Ադրբեջանից տեղահանված քաղաքացիներին։ Փորձ էր արվում բնակչությանը բացատրել, որ հանուն խաղաղության արժե գնալ զիջումների։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 300 | 21.05.2022 / մայիսի 21, Հայկական իրադարձություններ, հայեր


1990 - Սովետական Հայաստանում առաջին անգամ անցկացվում են ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ազատ, բազմակուսակցական ընտրություններ, որտեղ կոմկուսը պարտվում է։ Այդ պահից Հայաստանը փաստացի բռնեց անկախացման ուղին։
1998 - Հանրապետության գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը հայտարարում է, որ բոլոր աղմկահարույց սպանությունները շուտով բացահայտվելու են։ Հենրիկ Խաչատրյանն այս հայտարարությունից մի քանի ամիս անց սպանվեց իր աշխատասենյակում։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 301 | 20.05.2022 / հայեր, մայիսի 20, Հայկական իրադարձություններ


1997 - Ռուսաստանի նախագահ Բ. Ելցինը զանգահարում է Հայաստանի, Ադրբեջանի նախագահներին ու Լեռնային Ղարաբաղի առաջնորդին` հորդորելով հստակ ջանքեր գործադրել `ռազմական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ։ «Ինտերֆաքսը» հաղորդել էր` Ելցինը առաջարկել էր երեք կողմերին կարգավորման շուրջ բանակցությունների հետ մեկտեղ քննարկել Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 257 | 19.05.2022 / հայեր, մայիսի 19, Հայկական իրադարձություններ

1992 - Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանական բանակի ուժերը հակագրոհեցին և հետ վերցրին Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից` Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր)։ Բացվեց Մայր Հայաստանի հետ միացնող կապ, ու ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը: Այս ճանապարհն ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 280 | 18.05.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, մայիսի 18

2013-ին Ռուսաստանի արտգործնախարարն ասել էր` «2007-ին ներկայացված սկզբունքները ընդունելի էին Հայաստանի համար, իսկ 2009-ին ներկայացված փաստաթղթի նախագիծը ընդունելի էր Ադրբեջանի՛ համար, թեև «սատանան, իհարկե, դետալների մեջ է»:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 285 | 17.05.2022 / Հայկական իրադարձություններ, մայիսի 17, հայեր

2021 - Լևոն Տեր-Պետրոսյանը պարտության հասցրած քաղաքական ուժերի վարքագիծը համեմատեց խաղամոլի վարքագծի հետ։

Մենք պարտվել ենք ոչ թե Ադրբեջանին, այլ պարտությունն ինքներս ենք բերել մեր գլխին, վերջին 23 տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունների վարած արկածախնդրական ու անպատասխանատու քաղաքականության հետևանքով: Պարտության հիմքը դրվել է 1998 թվականին, այդ իշխանությունների կողմից որդեգրված ստատուս-քվոյի պահպանման և ոչ մի թիզ հող չզիջելու հնարավորության սին հավատամքի վրա: Իսկ պարտության ավարտը նշանավորվել է Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» սադրիչ հայտարարությամբ:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 283 | 16.05.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, մայիսի 16

1997 - Գերագույն Դատարանում անձնական պատճառներով կալանքից ազատ արձակվեցին 31-ի գործով դատվող երկու հոգի, որոնք մեղադրվում էին 1995-ի հուլիսին Վազգեն Սարգսյանին սպանելու եղանակով հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ։ 

  • Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։
Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 279 | 15.05.2022 / մայիսի 15, Հայկական իրադարձություններ, հայեր

1805 - Քյուրակ-չայ գետի ափին կնքվում է պայմանագիր, որի համաձայն Ղարաբաղը միացվում է Ռուսաստանին: 1977 - ASALA. Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության գրասենյակի առջև։

  • Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։
Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 275 | 14.05.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, մայիսի 14

1920 - ԱՄՆ-ի Կոնգրեսը թիվ 359 փաստաթղթով արձանագրեց, որ Թուրքիայի կառավարությունը Ցեղասպանություն է կատարել՝ ոչնչացնելով 1,5 մլն հայ։ 1916 - Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:

  • Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։
Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 279 | 13.05.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, մայիսի 13

2009 - 1994-ի հրադադարի համաձայնագրից 15 տարի անց Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին առաջ գնալ և հասնել լիակատար հաշտեցման։

  • «15 տարի առաջ առաջնորդները խիզախ և հեռատես որոշում կայացրեցին, սակայն, դժբախտաբար, հաստատված հրադադարը լիակատար չէ, և ամեն տարի ողբերգականորեն կյանքեր են կորսվում ճակատային գծերի երկայնքով»,- հայտարարել էին միջնորդները` հույս հայտնելով, որ «խաղաղ կարգավորումը, որի ուղղությամբ ներկայումս աշխատում են կողմերը, թույլ կտա նոր սերունդներին Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում մեծանալ առանց պատերազմի սարսափները ապրելու»:
Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 274 | 12.05.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, մայիսի 12

1992 - Շուշիի հարցով ՄԱԿ-ում նախատեսված լսումներին ընդառաջ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նամակ է հղում Անվտանգության խորհրդին.

  • «Թեև Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև վեճի կողմ չէ, Ադրբեջանը հարձակումներ է գործում Հայաստանի վրա սահմանի մյուս կողմից և ապօրինի շրջափակման ենթարկում։ Մենք վստահ ենք, որ առանց միջազգային երաշխիքների, որոնք կարող են ապահովվել միայն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի ներկայությամբ, հակամարտությունը անշեղորեն շարունակելու է սրվել»։

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 260 | 11.05.2022 / հայեր, Հայկական իրադարձություններ, մայիսի 11

Մայիսի 10-ից Լոնդոնի Cine Lumiere-ում ցուցադրվելու է «Մենք ենք մեր սարերը» հայկական կինոնկարը։ Այդ առիթով բրիտանական The Guardian («Գարդիան»), պարբերականը մեծածավալ գրախոսական է հրապարակել «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարի մասին։ Գրախոսականը պատմում է խորհրդային ժամանակների, կինոնկարի ստեղծողներ և մասնակիցներ Հրանտ Մաթևոսյանի, Հենրիկ Մալյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի, Խորեն Աբրահամյանի, Ազատ Շերենցի և մյուսների մասին։

Լուր / Տեսնել ավելին՝ The Guardian Դիտումներ՝ 362 | 10.05.2022 / Հենրիկ Մալյանի, Հայկական կինո, Հրանտ Մաթևոսյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի, Ազատ Շերենցի, The Guardian, Խորեն Աբրահամյանի

​​​​1612 - Ծագումով հայ հնդկուհի Մումթազ Մահալը ամուսնացավ Հնդկաստանի կայսր Շահ Ջահանի հետ: Նրա հիշատակին շահը կառուցել է Թաջ Մահալ հայտնի դամբարանը:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 302 | 10.05.2022 / հայեր, մայիսի 10, Հայկական իրադարձություններ

1992 - Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Թեհրանում համատեղ հայտարարություն են ստորագրում` խոստանալով տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով։

  • Իրանի նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի նախաձեռնությամբ ընդունված փաստաթղթով կողմերը պայմանավորվել էին` մեկ շաբաթվա ընթացքում` Իրանի նախագահի ներկայացուցիչ Մ. Վայեզիի տարածաշրջանային այցից ու շահագրգիռ կողմերի հետ բանակցություններից հետո, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների աջակցությամբ հաստատվելու էր հրադադար, միաժամանակ բացվելու էին կոմունիկացիոն բոլոր ճանապարհները: Նշվում էր, որ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը Իրանից բացի պետք է հետևեին ԵԱՀԽ (ԵԱՀԿ) և այլ դիտորդներ:
  • Արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին` Հայաստանի առաջնորդ Լ. Տեր֊Պետրոսյանի և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովի բանակցությունները շարունակվել էին հինգ ժամ: Փաստաթղթի տակ ստորագրությունը սակայն չէր չորացել, երբ տեղեկություն է ստացվում, որ հայկական ուժերը մտել են Շուշի:
Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 296 | 09.05.2022 / Հայկական իրադարձություններ, հայեր, մայիսի 9

1996 - Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովն այցելում է տարածաշրջան` Բաքու, Երևան, Ստեփանակերտ. Բաքվից Երևան ժամանելիս Պրիմակովը՝ իր հետ բերելով ազատ արձակված 35 ռազմագերու։ Ռուսական առաքելության նպատակն էր Մայիսի 9-ի` հաղթանակի օրվա տոնակատարություններին ընդառաջ գերիների փոխանակում անել` բոլորը բոլորի դիմաց սկզբունքով, ինչպես նաև համատեղ քաղաքական հայտարարություն ընդունել: Ի վերջո Պրիմակովը Բաքվից ռուսական օդանավով Երևան է բերում 39 հայ գերիների, Երևանից Բաքու տանում 71 ադրբեջանցիների: 
Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 275 | 08.05.2022 / հայեր, մայիսի 8, Հայկական իրադարձություններ

2021 - Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տվեց Փաշինյանի վարչախմբի դիպուկ բնութագիրը. «Նրանք գալիս են ոչմիտեղից և՝ ապականելով ներկան՝ գնում են ոչմիտեղ»։
2014 - Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, խոսելով ԱՄՆ կառավարության անունից, հրապարակում է խնդրի կարգավորման վեց հիմնարար սկզբունքները. ելույթը մեծ աղմուկ է բարձրացնում երեք մայրաքաղաքներում։
Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 294 | 07.05.2022 / մայիսի 7, հայեր, Հայկական իրադարձություններ

2016 - Առաջին անգամ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրառության մեջ դրեց «Անջատում հանուն փրկության» թեզը։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հրապարակած «Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ» հոդվածում արձանագրեց, որ «կարգավորման գործընթացում հաջողության հասնելու համար, բացի Մադրիդյան սկզբունքներում ամրագրված ինքնորոշման հանրաքվեի գաղափարի հետապնդումից, հայկական դիվանագիտությունը պարտավոր է օգտագործել նաև Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարևոր մի այլ կռվան։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինին»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 278 | 06.05.2022 / Հայկական իրադարձություններ, մայիսի 6, հայեր
« 1 2 ... 18 19 20 21 22 23 »
ԴԵՊԻ ՎԵՐ