1992 - Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանական բանակի ուժերը հակագրոհեցին և հետ վերցրին Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից` Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր)։ Բացվեց Մայր Հայաստանի հետ միացնող կապ, ու ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը: Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը: Այս ճանապարհն ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը:
Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին armenlur կայքում։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 281 | Ավելացրեց՝ armenlur | 18.05.2022 | 09:00 |