2016 - Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հետաքրքրվում է` ինչ կարծիք ունեն ղարաբաղցիները տարածքների զիջման վերաբերյալ:
Այդ հանդիպումից երեք տարի անց Ղարաբաղի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը վերահաստատել էր` ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է իր մտերիմ մոտ 2 տասնյակ պաշտոնյաների ու ակտիվստների և քննարկել տարածքների զիջման հարցը: Սերժ Սարգսյանը, ըստ Բադասյանի, փորձում էր հասարակությանը պատրաստել դրան:
2010 - Համատեղ հայտարարություն են տարածում Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները: Կողմերի միջև տարաձայնությունները դառնում են առավել ակնհայտ։
2003 - Պարզվում է, որ անհետացել է Հայաստանում Թուրքմենիայի դեսպան Թոյլի Կուրբանովը։
1999 - Ռ. Քոչարյան - Հ. Ալիև բանակցություններ Ժնևում. հանդիպումը նախաձեռնել էին կողմերը`առանց համանախագահների մասնակցության։
1998 - Վանո Սիրադեղյանը տեսնում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջազգային մեկուսացումը. պատճառը Ռոբերտ Քոչարյանի վարած ներքին և արտաքին քաղաքականությունն է։ «Իրենք ոչ մի առաքելություն չունեն Հայաստանում անելու»,- ասել էր Վանո Սիրադեղյանը։
Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 465 | Ավելացրեց՝ armenlur | 16.07.2022 | 10:00 |