Հայկական հուլիսի 23

2015 - Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստին բացարձակ մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց:
2008 - Կոալիցիոն կառավարության անդամ Դաշնակցությունը դժգոհում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած արմատական ընդդիմությունը մերժում է իշխանությունների հետ երկխոսությունը։ 
1999 - Հայաստանի նյութաբանության գիտաարտադրության ինստիտուտը հրաման է ստանում 10 օրում ազատել շենքը։
1998 - Ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանին Երևանի քաղաքապետարանը նոր ավան կառուցելու համար 100 հեկտար հող հատկացրեց։ 
1993 - Արցախյան 1-ին պատերազմ. Հայկական ուժերը շուրջ 40 օր շարունակված մարտերից հետո վերահսկողության տակ են վերցնում Աղդամը։
1992 - Հայաստանը և Ռուսաստանը պայմանավորվում են 3 էտապով 6 ամսվա ընթացքում Հայաստանի տարածքից դուրս բերել Անդրկովկասյան զինվորական 7-րդ գվարդիական զորամիավորումը։
1991 - Հայաստանը կրկին հրավիրվեց մասնակցելու միութենական պայմանագրի քննարկմանը և կրկին մերժեց հրավերը:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 417 | Ավելացրեց՝ armenlur | 23.07.2022 | 10:00 Հայկական իրադարձություններ, հուլիսի 23, հայեր