Հայկական հուլիսի 22

2021 - Բաքվի դատարանը 13 հայ զինվորականներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ 
2010 - Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանը, որը քաղաքական ապաստան ստանալուց հետո ապրում է Ամերիկայում, Հայաստան է վերադարձել և հայցադիմում ներկայացրել դատարան՝ պահանջելով 10 միլիոն դոլար։ 
2009 - 5 տարի առաջ բանտից ազատ արձակված Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կանխատեսում է նոր պատերազմ։ 
2008 - Տեղի ունեցավ նորվեգացի միսիոներ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Բոդիլ Բյորնի աճյունի վերահուղարկավորման հանդիսավոր արարողությունը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի պատին:
2003 - Առավոտյան մահափորձ է կատարվում Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար Մհեր Սեդրակյանի դեմ: 
2002 - Հատուկ հրամանագրով Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին զրկում է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից: 
2000 - Ղարաբաղի նախագահի դեմ մահափորձի մեղադրանքով ձերբակալված պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կալանավայրում հացադուլ հայտարարեց։
1983 - ASALA. Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողատայում կայանած Ֆրանսիայի գաղտնի ոստիկանության մեքենայում։
1981 - Մեկ ժամվա տարբերությամբ երկու պայթյուններ Ժնևի Կենտրոնական կայարանի պահարկղերի բաժնում։
1971 - Տեղի ունեցավ Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» կինոնկարի շնորհանդեսը։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 317 | Ավելացրեց՝ armenlur | 22.07.2022 | 10:00 հուլիսի 22, հայեր, Հայկական իրադարձություններ