Հայկական հուլիսի 13

2020 - Գյումրիում տեղացած հորդառատ անձրևից մի քանի ժամ շարունակ ավտոմեքենաներն ու տրանսպորատային միջոցները մնացել էին ջրի տակ:
2010 - Ստեփանավանում 16-ամյա Գևորգ Վարդանյանը ինքնասպան է եղել, երբ թղթախաղում պարտվել է երեք հազար դրամ, որը ճարելու ոչ մի տարբերակ չուներ։ 
2001 - Բանտից ազատ է արձակվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։
2001 - Հրանտ Մաթևոսյանը հայ ընթերցողին է իր ճաշակով կազմած և ձևավորած Հովհաննես Թումանյանի հատընտիրը։ 
2001 - Ֆրանսիայի Օռլի օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած, դատապարտված և ներում ստացած ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վարուժան Կարապետյանը Գրողների Միությունում ներկայացնում է բանտում արված իր կտավները։ 
1999 - Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի քաղաքական դաշտից ուզում են հեռացնել Արցախի պաշտպանության նախարար Սամվել Բաբայանին և այդ առիթով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է  Ղարաբաղ։ 
1993 - Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդակցության պատվիրակությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի համաժողովի նախագահ, իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելի գլխավորությամբ:

Հետևեք Պատմության հայկական օրը խորագրին ամբողջությամբ armenlur կայքում։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 360 | Ավելացրեց՝ armenlur | 13.07.2022 | 10:00 հայեր, Հայկական իրադարձություններ, հուլիսի 13