Հայկական հուլիսի 20

2021 - Գիշերը Գեղարքունիքի դիրքերում Փոխհրաձգությունը եղել է Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում: 
2010 - Հայաստանում գտնվող ԵԽԽՎ պատվիրակությունը խրախուսում է Հայ Ազգային կոնգրես և իշխանական կոալիցիա երկխոսությունը, եթե երկխոսության արդյունքում կողմերը համաձայնվեն խորհրդարանի արտահերթ ընտրություններին։    
2006 - Մի քանի օր առաջ ՀՀԿ-ին անդամակցած Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան հատարարեց, որ չի պատրաստվում հրաժարվել պաշտպանության նախարարի պաշտոնից: 
2000 - Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով կալանավորված և ազատ արձակված Ազգային Ժողովի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանը պատմում է, թե ինչպես Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի խորամանկ հյուրընկալությամբ իրեն ձերբակալեցին։ 

Խաչատրյանը զանգել է Մուշեղ Մովսիսյանին և հրավիրել իր տուն։ Մովսիսյանը զարմացել է ու գնացել։ Խորհրդարանի ղեկավարի բնակարանից դուրս գալուց զարմանքը չի անցել, մեքենայի մեջ իրեն սպասող ընկերոջն ասել է՝ ոչինչ չհասկացա։ 

2000 - Հայաստանի ադամանդի «Շողակն» ձեռնարկության նոր սեփականատեր,  Իսրայելական ԼԼԴ դայմոնդ ընկերության ղեկավար Լև Լևինը այցեց Ռոբերտ Քոչարյանին։
1999 - Արտգործնախարար Վարդան Օսկանյանը ակադեմիկոսներին ներկայացնում է Ղարաբաղի հարցի ներկա իրավիճակը։ 
1990 - Ժամը 11:00-ին բացվեց նորընտիը խորհրդարանի անդրանիկ նիստը:

Խորհրդարանի աշխատանքներն օրհնեց և մաղթանքներ հղեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն:
ԳԽ նիստից առաջ ՆԳ նախարար Լևոն Գալստյանը հայտարա­րեց, որ չի կարող ապահովել խորհրդարանի և պատգամավորների անվտանգությունը:

1981 - ASALA. Պայթյուն Ցյուրիխի Քլոթըն օդանավակայանի լուսանկարչական խցիկում։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 419 | Ավելացրեց՝ armenlur | 20.07.2022 | 10:00 հայեր, Հայկական իրադարձություններ, հուլիսի 20