16:09, 27.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ կատակերգու Քրիս Ռոքի հետ կոնֆլիկտից հետո դիմել է հոգեբանի օգնությանը։ Հիշեցնենք, որ Ուիլ Սմիթը ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխությանը դարձել է միջադեպի մասնակից, որի ժամանակ բեմ է դուրս եկել և հարվածել հաղորդավար Քրիս Ռոքի դեմքին: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ռոքն անտեղի կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին: 

Լուր / Տեսնել ավելին՝ Entertainment Tonight Դիտումներ՝ 236 | 06.05.2022 / Քրիս Ռոք, Ուիլ Սմիթ, շոու-բիզնես

MTV-ի «Making The Band» երաժշտական իրապատում-շոուի մասնակից Չոպերը ձերբակալվել է մարդկանց առևտրի և կավատության մեղադրանքով։ Աստղին մեղադրանք է առաջադրվել, երբ իրավապահ մարմինների աշխատակցուհին ներկայացել է որպես սեքս աշխատող և Չոպերին առաջարկել իր թեկնածությունն ինտիմ ծառայությունների մատուցման համար։ Նրա խոսքով՝ Չորպերն իր նկատմամբ ագրեսիվ է եղել, պահանջել է անմիջապես իր մոտ գնալ և 2 հազար դոլար վճարել։

Former MTV 'Making The Band' Star Chopper Arrested For Sex Trafficking

Լուր / Տեսնել ավելին՝ TMZ | Դիտումներ՝ 271 | 26.04.2022 / կավատություն, Չոպեր, շոու-բիզնես

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պահանջել է արգելել հանրահայտ մանկական Roblox խաղը։ Նրա որդին՝ Սեյնթը, Roblox խաղալիս, պատահաբար հանդիպել է սերվերին, որտեղ Քարդաշյանների լուսանկարի տակ մակագրությամբ առաջարկվում էր դիտել 2007 թվականին նկարահանված պոռնո տեսանյութ: Քարդաշյանը զանգահարել է խաղի կառավարման կենտրոն և պահանջել հեռացնել լուսանկարներն ու տեսանյութերը։ Քիմի խոսքով՝ իր որդին դեռ կարդալ չգիտի և հույս ունի, որ տղան ոչինչ չի հասկացել։

The Kardashians: Sobbing Kim is consoled by Kanye West over 'unreleased' sex tape with Ray J | Daily Mail Online 

Լուր / Տեսնել ավելին՝ MobileSyrup | Դիտումներ՝ 277 | 19.04.2022 / Քիմ Քարդաշյան


Բրիտանական լեգենդար «Pink Floyd» ռոք խումբը 28 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ թողարկել է "Hey Hey Rise Up" երգը։ Այն կատարել են Նիկ Մեյսոնն ու Դևիդ Գիլմորը։ Ռոջեր Ուոթերսը, որին համարում են խմբի գաղափարական ոգեշնչողը, չի մասնակցել երգի ստեղծմանը։ 

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 228 | 08.04.2022 / ռոք, Pink Floyd

Երգիչ The Weeknd (Էյբել Տեսֆայե) ցանկանում է հրաժարվել իր ազգանունից, ինչը ժամանակին արել են Մադոննան, Շերը և Փրինսը: Երաժիշտը նշել է, որ իր ներկայիս կեղծանունը նույնպես կարող է փոփոխության ենթարկվել։

The Weeknd | Biography, Songs, Albums, & Facts | Britannica

Լուր / Տեսնել ավելին՝ Daily Mail | Դիտումներ՝ 232 | 06.04.2022 / երգիչ, The Weeknd

Լաս Վեգասում կայացել է Արվեստի և Գիտության Ձայնագրման Ազգային Ակադեմիայի «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 64-րդ արարողությունը։ Գլխավոր անվանակարգում՝ «Տարվա երգ», հաղթել է ռեփ դուետ «Silk Sonic»-ը՝ «Leave The Door Open» երգով։ «Լավագույն նոր կատարող» անվանակարգում լավագույն ճանաչվել է  ամերիկացի երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն։

Bruno Mars and Anderson .Paak bring Silk Sonic to life - Los Angeles Times

Լուր / Տեսնել ավելին՝ CBS | Դիտումներ՝ 266 | 04.04.2022 / «Գրեմմի», Օլիվիա Ռոդրիգո, Grammy


Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ բեմում կատակերգու Քրիս Ռոքին հարվածելուց հետո ինքնակամ դուրս է եկել ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայից: «Ես չեմ արդարացրել ակադեմիայի վստահությունը: Ես դուրս եմ գալիս Կինոարվեստի և գիտության ակադեմիայից ու պատրաստ եմ կրել ցանկացած պատիժ, որը տեղին կհամարի կառավարիչների խորհուրդը»,- ասել է Սմիթը:

Ուիլ Սմիթն ինքնակամ դուրս է եկել ամերիկյան Կինոակադեմիայից

Լուր / Տեսնել ավելին՝ Variety | Դիտումներ՝ 257 | 02.04.2022 / «Օսկար 2022», Ուիլ Սմիթ

Ամերիկացի սիրելի դերասան Բրյուս Ուիլիսի ընտանիքը հայտարարել է, որ նա հրաժարվում է շարունակել իր դերասանական կարիերային. բժիկները նրան ախտորոշել են «աֆազիա»: Աֆազիան խոսելու ընդունակության լրիվ կամ մասնակի կորուստն է, որի դեպքում հիվանդները խոսակցին չեն հասկանում, քանի որ բառերը նրանց համար անհասկանալի ազդանշաններ են։

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 277 | 31.03.2022 / Բրյուս Ուիլիս, աֆազիա


10-ամյա ամերիկուհի Վիկտորիա Բրինքերը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ դառնալով աշխարհի ամենաերիտասարդ օպերային երգչուհին։ Նա ռեկորդ է սահմանել 7 տարեկան 314 օրականում, երբ Փիթսբուրգի թատրոնում երգել է «Կրակներ և լեգենդներ» օպերայում։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ UPI | Դիտումներ՝ 271 | 30.03.2022 / դասական երաժշտություն, Գինեսի ռեկորդների գիրք

Կրկնակի օսկարակիր դերասան Շոն Փենը պատրաստ էր հալեցնել իր «Օսկարի» արձանիկը, եթե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հոլիվուդյան երեկոյի ժամանակ ելույթ չունենար ուղիղ եթերում: Թեև «Օսկարի» հանձնման արարողությունից մի քանի ժամ առաջ լարվածությունը գագաթնակետին էր հասել, և մինչ Ուկրաինայի նախագահը, ինչպես ասում են, քննարկում էր մրցանակաբաշխության ժամանակ տեսաուղերձի հնարավորությունը, այդ գաղափարը համաձայնություն չգտավ ամերիկյան կինոյի ակադեմիայում:

Լուր / Դիտումներ՝ 277 | 28.03.2022 / Շոն Փեն, Վոլոդիմիր Զելենսկի

Ջեյն Քեմփիոնը ճանաչվել է «Շան ուժը» ֆիլմով լավագույն ռեժիսոր։ Նա երրորդ կինն է, ով նման պարգև է ստացել Քեթրին Բիգելոուից և Քլոե Չժաոյից հետո:

Լուր / Տեսնել ավելին՝ Le Figaro | Դիտումներ՝ 316 | 28.03.2022 / «Օսկար», Ջեյն Քեմփիոն


Դերասան Քրիս Ռոքը կատակել է Ջադե Փինկետ-Սմիթի մասին, որը, կարծես, դուր չի եկել նրա ամուսնուն՝ Ուիլ Սմիթին։ Վերջինս հարվածել է Քրիս Ռոքին «Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ:

Լուր / Տեսնել ավելին՝ Global Times | Դիտումներ՝ 307 | 28.03.2022 / «Օսկար», Ուիլ Սմիթ


Երկու նախկին անհաջողությունից հետո վերջապես 45-ամյա դերասանուհի Ջեսիկա Չեստեյնը ճանաչվեց լավագույն դերասանուհի: Նրա մրցակիցներն էին չորս ավելի հայտնի աստղեր Պենելոպա Կրուզը, Քրիսթեն Ստյուարտը,  Նիկոլ Քիդմանը և Օլիվիա Քոլմանը:

Изображение

Լուր / Տեսնել ավելին՝ Le Figaro | Դիտումներ՝ 313 | 28.03.2022 / Ջեսիկա Չեստեյն, «Օսկար»

Բիլի Այլիշն արժանացել է ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին Ջեյմս Բոնդի «Մեռնելու ժամանակը չէ» վերջին ֆիլմի երգի համար։ Այլիշի հետ մրցանակ է շնորհվել նաև երգի համահեղինակ և նրա ավագ եղբայր Ֆինեաս Օ' Քոնելին: ​​

Американская певица Билли Айлиш - РИА Новости, 1920, 28.03.2022

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 268 | 28.03.2022 / «Օսկար», Բիլի Այլիշ
ԴԵՊԻ ՎԵՐ