Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ կատակերգու Քրիս Ռոքի հետ կոնֆլիկտից հետո դիմել է հոգեբանի օգնությանը։ Հիշեցնենք, որ Ուիլ Սմիթը ամերիկյան կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխությանը դարձել է միջադեպի մասնակից, որի ժամանակ բեմ է դուրս եկել և հարվածել հաղորդավար Քրիս Ռոքի դեմքին: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Ռոքն անտեղի կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ Սմիթի սանրվածքի մասին:
|