09:54, 21.03.2023

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Հայ հասարակության միասնության համար անհրաժեշտ է մեկուսացնել ընդամենը 10 մարդու՝ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժիկ Սարգսյան, Միշիկ Միքայելյան, մի քանի հատ էլ դաշնակ, որպեսզի սրանք չկարողանան հրահանգներ արձակել։ 

Համախմբումը տեղի կունենա քաղաքական և լրատվական դաշտից սրանց հեռացումով։

«Պետականություն» քաղաքական խմբավորում

Լուր / Դիտումներ՝ 218 | 08.08.2022 / Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, «Պետականություն», Միքայել Մինասյան

«Պետականություն» քաղաքական 5-յակը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ է տարածել Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին քաղաքական իրական այլընտրանք ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հայտարարությունում կոչ է արվում ստեղծել Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հակադիր ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ քաղաքական շարժում՝ համախմբվելու և հետագայում քաղաքական ուժ ձևավորելու և առաջնորդ ընտրելու նպատակի շուրջ։

Լուր / Կարդալ ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 228 | 06.08.2022 / Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, «Պետականություն»


Վիվասելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ընկերությունը գլխավորել է 2004 թվականին այն հիմնադրելու պահից ի վեր և որի ղեկավարությամբ Վիվա-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի անվիճելի առաջատար, լքել է ընկերությունը՝ գործարար այլ նախագծերով զբաղվելու համար:

Լուր / Կարդալ ավելին՝ hayastan24 Դիտումներ՝ 181 | 15.06.2022 / Ռալֆ Յիրիկյան, Վիվա-ՄՏՍ


1994 թ. հունիսի 14-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է Բռնադատվածների մասին ՀՀ օրենքը։ Ստորագրման ամսաթիվը՝ hունիսի 14-ը ընտրվել էր այն պատճառով, որ 1949-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տասնյակ հազարավոր հայեր աքսորվեցին Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և ՌՖ-ի Կրասնոդարի երկրամասից՝ առանց իմանալու իրենց աքսորվելու պատճառը: Դա պարզ, ԽՍՀՄի Կոմկուսի վարքով սովորական ազգային դեպորտացիա էր, հերթականը ԽՍՀՄ-ում իրականացված 52 ազգային դեպորտացիաներից։ Պաշտոնական տվյալներով խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանից բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ 1952 թվականի տվյալներով` խորհրդային բանտերում կային 25.000 հայ։ Հայաստանում այսօր մոտ 6000 բռնադատվածներ և 8400 բռնադատվածների ժառանգներ կան, ովքեր 1937 և 1949 թվականներին աքսորվել են Հայաստանից։

2008-ի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվել է խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիր։

Տեղեկություն / Կարդալ ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 159 | 14.06.2022 / հունիսի 14, ազգային տոներ

Վերջին տարիներին Հայաստանում հոգեբանական ծառայություններից օգտվելու մշակույթը լայն տարածում է գտնում։ Այսօր նման ծառայություններից ամենից շատ օգտվում են ուժային կառույցների, այդ թվում՝ դատախազության, հարկային ծառայության աշխատակիցներն, ու հաշվապահները։

Տեղեկություն / Կարդալ ավելին՝ ArmenLur Դիտումներ՝ 180 | 03.06.2022 / հոգեբանություն, հոգեթերապևտ, հոգեբան


Կառավարությունն իր այսօրվա նիստում «Աղձք» պատմամշակութային արգելոց ստեղծելու որոշում կայացրեց: Արգելոցի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: 

Լուր / Կարդալ ավելին՝ ՀՀ կառավարություն Դիտումներ՝ 180 | 26.05.2022 / արգելոց


Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Դեսպանը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ:

Լուր / Կարդալ ավելին՝ primeminister.am Դիտումներ՝ 185 | 26.05.2022 / հայ-ամերիկյան, Լին Թրեյսի

Երեկ ժամը 22։35-ին Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։

Լուր / Կարդալ ավելին՝ Facebook Դիտումներ՝ 171 | 26.05.2022 / արբանյակ, Space-X, ուղեծիր


ԱՄՆ-ում Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն ՀՀ ԱԳ նախարարի ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը: Այս տեղեկատվությունն ի սկզբանե հայտնել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը' գրելով, որ Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից:

Մեջբերում / Կարդալ ավելին՝ Facebook Դիտումներ՝ 162 | 25.05.2022 / ԱԳՆ, Արարատ Միրզոյան, հերքումներ

Մայիսի 24-ին Թբիլիսիում Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Վրաստանի ազգային հաղորդակցությունների հանձնաժողովի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Վրաստանի մեդիակարգավորիչը առաջին անգամ է կնքում այս տեսակի փասթաղուղթ այլ երկրի կարգավորող մարմնի հետ: 

Լուր / Կարդալ ավելին՝ Facebook Դիտումներ՝ 192 | 25.05.2022 / Հայաստան-Վրաստան

Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է սահմանազատման և սահմանային անվտանգության անվտանգության հանձնաժողովի առաջին նիստը, որը գումարվել է հայ-ադրբեջանական միջպետական սահմանի դելիմիտացիայի հարցերը քննարկելու համար։ Միշելն արձանագրել է, որ տեղի է ունեցել նշանակալի քայլ՝ կիրակի օրը կայացած եռակողմ հանդիպումից հետո։

Մեջբերում / Կարդալ ավելին՝ Twitter Դիտումներ՝ 163 | 25.05.2022 / հայ-ադրբեջանական, Շառլ Միշե


ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները բացահայտել են պետական դավաճանության ևս մեկ դեպք: Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ։ Զինծառայողը պետական դավաճանության դիմաց օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ստացել է 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք (տեսանյութ)

Լուր / Կարդալ ավելին՝ ԱԱԾ Դիտումներ՝ 168 | 25.05.2022 / ԱԱԾ, գործակալներ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Վաշինգտոնի օգնությունը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում։ «Պետքարտուղար Բլինքենը և Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման դրական ազդակը։ Պետքարտուղար Բլինքենն առաջարկել է ԱՄՆ աջակցությունը սահմանների սահմանազատման և սահմանագծման ջանքերում և առաջընթացի կոչ է արել տրանսպորտի և հաղորդակցության ոլորտում տարածաշրջանային կապերի զարգացման գործում»,- ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Լուր / Կարդալ ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 175 | 25.05.2022 / դելիմիտիզացիա, սահմանազատում, Էնթոնի Բլինքեն

«Դիմադրություն» շարժման աջակիցները շրջափակել են Արտաքին գործերի նախարարության շենքը։ «Այս շենք մարդ չի մտնելու, որովհետև իրենք սպասարկում են ադրբեջանական շահերը։ Մուտքերը փակում ենք և ոչինչ չեն անում, բոլոր մուտքերը փակ ենք պահում։ Ժողովդրի որոշմամբ, այն Արտաքին գործերի նախարարը, որը չի սպասարկում հայկական շահը, իրավունք չունի լինել Հայաստանի արտաքին գործերի նախարար»,-հայտարարել են բողոքի ակցիայի կազմակերպիչները։

Լուր / Կարդալ ավելին՝ Youtube Դիտումներ՝ 170 | 24.05.2022 / քաղաքական թատրոն

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է

Տեղեկություն / Կարդալ ավելին՝ ԱԻՆ Դիտումներ՝ 136 | 24.05.2022 / Ճանապարհները Հայաստանում


Գյումրիի Պարույր Սևակ փողոցի 8 ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ որովայնի և ծնոտի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով։ Պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 43-ամյա Սիրանույշ Մ-ն է։ Պարզվել է, որ կնոջը վնասվածքներ էր պատճառել նրա ամուսինը։ Տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մուշի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է դանակ, որը, նախնական տվյալներով, հանցագործության գործիքն է։
 

Լուր / Կարդալ ավելին՝ Police.am Դիտումներ՝ 177 | 23.05.2022 / դանակահարություն, սպանություն

Կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Մայիսի 22-ի դրությամբ կատարվել է՝ 2 193 307 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 1 132 945,երկրորդ դեղաչափ` 1 007 605, բուստեր` 52 757:

Տեղեկություն / Կարդալ ավելին՝ ԱՆ Դիտումներ՝ 149 | 23.05.2022 / պատվաստում, կորոնավիրուս


Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարություններին:

Լուր / Կարդալ ավելին՝ Facebook Դիտումներ՝ 159 | 19.05.2022 / ԱԳՆ, սահմանազատման հանձնաժողով

Այսօր՝ ժամը 04։00-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Մամիկոն Օ-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի 6-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով։ Մահացած տղամարդը ծառայում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան էր։  

Լուր / Կարդալ ավելին՝ Shamshyan.com Դիտումներ՝ 167 | 19.05.2022 / ինքնասպանություններ

ՀՀ կառավարությունը նիստ  հրավիրել․ օրակարգում 36 հարց է։

Լուր / Կարդալ ավելին՝ Facebook Դիտումներ՝ 165 | 19.05.2022 / կառավարության նիստ, ՀՀ կառավարություն

1 2 3 4 5 6 »
ԴԵՊԻ ՎԵՐ