Գալուզինը հայ-ռուսական հարաբերությունների մասին

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք պատրաստվում են նոր ռուս-հայկական բանակցություններ երկու երկրների միջև առաջ եկած խնդիրների լուծման նպատակով։

Հայաստանի, ինչպես նաև այլ մերձավոր գործընկերների հետ երկկողմ շփումները մեզ մոտ չեն ընդհատվել։ Վերջերս՝ մայիսի 8-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի շրջանակներում տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանգամանալից զրույցը:

Առավել էական արդյունքներ ունենք առևտրատնտեսական ոլորտում։ Համագործակցում ենք հայ գործընկերների հետ նաև մշակութային-հումանիտար ոլորտում։

Ցավոք, նույնը չեմ կարող ասել մեր հարաբերությունների մասին քաղաքական հարթակում։ 2023 թվականի նոյեմբերից արտգործնախարարների հանդիպում չի անցկացվել։ Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին մեր առաջարկությանը՝ մշակելու և կնքելու միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան։ Թուլացել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Դրանում տեսնում ենք արևմտականների ճնշման արդյունքը, որոնք փորձում են Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ։ 


Լուր | Տեսնել ավելին՝ ТАСС | Դիտումներ՝ 51 | Ավելացրեց՝ marykhrymyan | 05.06.2024 | 10:15 Միխաիլ Գալուզին, Ռուսաստան-Հնդկաստան