08:36, 27.07.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Կայացավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի երկրորդ խաղը, որում հանդիպեցին Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։

Թիմերը հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին Դեշամի սաները (5-3)։

Այսպիսով՝ կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Իսպանիայի ընտրանու հետ, որն այսօր հաղթեց մրցաշարի տանտերերի՝ Գերմանիայի թիմին (2-1):

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 77 | 06.07.2024 / Եվրո-2024, Ֆրանսիա, Պորտուգալիա

Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների միջև հանդիպումով մեկնարկեց Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ փուլը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այս խաղում առաջին գոլը երկրորդ խաղակեսում խփեց Դանի Օլմոն՝ աչքի ընկնելով Լամին Յամալի փոխանցումից։ Յամալը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է գոլային փոխանցումների քանակով առաջատարը։ Գերմանիայի հավաքականի հետ խաղում նա երրորդ գոլային փոխանցումն է կատարել մրցաշարում։

89-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Իր գոլի շնորհիվ Վիրցն այժմ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել Գերմանիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում:

Հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում, 120-րդ րոպեին իսպանացիների կազմում Միկել Մերինոն հաղթանակ պարգևեց իր թիմին։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 88 | 06.07.2024 / Եվրո-2024, Իսպանիա, Գերմանիա


Ավարտվեց Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ փուլը։ Հայտնի են 1/4 եզրափակիչի բոլոր մասնակիցները։ Ստորև՝ քառորդ եզրափակիչի բոլոր զույգերն ու ժամանակացույցը։

Հուլիսի 5

20։00 / Իսպանիա-Գերմանիա
23։00 / Պորտուգալիա-Ֆրանսիա

Հուլիսի 6

20։00 / Անգլիա-Շվեյցարիա
23։00 / Նիդեռլանդներ-Թուրքիա

Կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան հուլիսի 9-ին և 10-ին։ Եզրափակիչը կկայանա Բեռլինում՝ հուլիսի 14-ին։

Լուր / Դիտումներ՝ 92 | 03.07.2024 / Եվրո-2024

Այսօր կայացավ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի հանդիպումը Պորտուգալիայի և Սլովենիայի հավաքականների միջև։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։

Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում պորտուգալացիները ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն Կրիշտիանու Ռոնալդուի հարվածը հետ մղեց Յան Օբլակը։ Լրացուցիչ ժամանակում ևս գոլեր չգրանցվեցին և այս խաղում հաղթողին որոշեցին հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում։

Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին Ռոբերտո Մարտինեսի սաներն (3-0) ու դուրս եկան քառորդ եզրափակիչ։ Դիեգու Կոշտան հետ մղեց սլովենացիների բոլոր երեք հարվածները։

Քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը կհանդիպի Ֆրանսիայի հետ։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 108 | 02.07.2024 / Սլովենիա, Պորտուգալի, Եվրո-2024


Այսօր կայացավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ Դիդյե Դեշամի թիմի։

Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գտնել մրցակիցների դարպասի բանալին։ Միայն խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ ֆրանսիացիների կազմում հաղթանակ պարգևեց Ռանդալ Կոլո Մուանին, որի հարվածից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Վերտոնգենը։

Քառորդ եզրափակիչում ֆրանսիացիների մրցակիցը կլինի Պորտուգալիա-Սլովենիա հանդիպման հաղթողը։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 102 | 02.07.2024 / Ֆրանսիա, Բելգիա, Եվրո-2024

Ավարտվեց Եվրո-2024-ի խմբային փուլը։ Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։ Ստորև ներկայացնում ենք 1/8 եզրափակիչի բոլոր զույգերն ու ժամանակացույցը։

Հունիսի 29

20։00 / Շվեյցարիա-Իտալիա
23։00 / Գերմանիա-Դանիա

Հունիսի 30

20։00 / Անգլիա-Սլովակիա
23։00 / Իսպանիա-Վրաստան

Հուլիսի 1

20։00 / Ֆրանսիա-Բելգիա
23։00 / Պորտուգալիա-Սլովենիա

Հուլիսի 2

20։00 / Ռումինիա-Նիդեռլանդներ
23։00 / Ավստրիա-Թուրքիա

Լուր / Դիտումներ՝ 98 | 27.06.2024 / Եվրո-2024


Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վերջին` երրորդ տուրի արդյունքներով 1/8 եզրափակիչ դուրս եկան Անգլիայի, Դանիայի ու Սլովենիայի հավաքականները։

C խմբում Անգլիայի հավաքականը մրցեց Սլովենիայի թիմի դեմ և չկարողացավ հաղթել. գրանցվեց 0-0 հաշիվը։

Անգլիացիները 5 միավորով խմբում գրավեցին առաջին տեղը։ Դանիան 3 միավորով երկրորդն է։ Սլովենիան նույնպես 3 միավոր ունի և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց երրորդ տեղը։ Սերբիայի հավաքականը 2 միավորով եզրափակեց խումբը։

Սլովենիան, միանշանակ, լինելու է երրորդ տեղը զբաղեցրած լավագույն չորս հավաքականներից մեկն ու նույնպես շարունակելու է պայքարը։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 53 | 26.06.2024 / Սլովենիա, Անգլիա, Եվրո-2024


Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի շրջանակում այսօր կայացան C խմբի հանդիպումները։

Դանիայի հավաքականը մրցեց Սերբիայի ընտրանու հետ։

Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։

Դանիան 3 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Սերբիան երկու միավորով վերջինն է խմբում և լքում է մրցաշարը։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 54 | 26.06.2024 / Դանիա, Սերբիա, Եվրո-2024

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի շրջանակում այսօր կայացավ D խմբի հանդիպումը Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականների միջև։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Ֆրանսիացիների կազմում Կիլիան Մբապեն իր առաջին գոլը խփեց Եվրոպայի առաջնություններում, իսկ լեհերի կազմում աչքի ընկավ Լևանդովսկին։ Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց գոլերը խփեցին 11-մետրանոցից։

Ֆրանսիայի հավաքականը վսատակեց 5 միավոր և երկրորդն է իր խմբում, Լեհաստանը մեկ միավորով 4-րդն է և լքում է մրցաշարը։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 50 | 26.06.2024 / Ֆրանսիա, Լեհաստան, Եվրո-2024

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի շրջանակում այսօր կայացավ D խմբի հանդիպումը Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականների միջև։

Ավստրիայի հավաքականը հաղթեց 3-2 հաշվով։ Ավստրիացների կազմում աչքի ընկան Շմիտդն ու Զաբիտցերը, ևս մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց Մալենը։

Նիդեռլանդացիների կազմում աչքի ընկան Դեպայն ու Գակպոն։

Այս խաղից հետո Ավստրիան վաստակեց 6 միավոր և առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Նիդեռլանդների հավաքականն ավելի վաղ էր ապահովել ուղեգիր՝ իր ակտիվում ունենալով 4 միավոր։ Կումանի թիմը երրորդն է D խմբի մրցաշարային աղյուսակում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 67 | 26.06.2024 / Ավստրիա, Նիդերլանդներ, Եվրո-2024


Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի B խմբում ավարտվեց պայքարը: Վերջին՝ երրորդ տուրում, 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի դեմ մրցավեճում վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը և դուրս մնաց մրցաշարից (1-1)

Խորվաթիա - Իտալիա խաղում 55-րդ րոպեին հաշիվը բացեց բալկանյան հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը: Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կիսապաշտպանը գոլից մեկ րոպե առաջ 11-մետրանոցից վրիպել է:

Իտալացիները խաղի վերջնամասը շատ ակտիվ անցկացրին և ավելացված ժամանակի 8-րդ րոպեին պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի առաջխաղացումից և փոխանցումից հետո Հռոմի «Լացիոյի» վինգեր Մատիա Ձականին գեղեցիկ հարվածով գրավեց Դոմենիկ Լիվակովիչի դարպասը՝ 1-1:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 74 | 25.06.2024 / Իտալիա, Եվրո-2024, Խորվաթիա


Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում տեղի ունեցան B խմբի երրորդ տուրի հանդիպումները։

1/8 եզրափակիչի ուղեգիրը նախորդ տուրում նվաճած Իսպանիան թուլացված կազմով 1:0 հաշվով պարտության մատնեց Ալբանիային և 9 միավորով գրավեց առաջին տեղը։

13-րդ րոպեին մրցակցի դարպասը գրավեց «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 84 | 25.06.2024 / Իսպանիա, Եվրո-2024, Ալբանիա

Եվրո-2024-ի A խմբում երրորդ տուրում Շվեյցարիայի հավաքականը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Գերմանիայի հետ և նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Շվեյցարիայի հավաքականն առաջին խաղակեսում նվազագույն հաշվով պարտության մատնեց գերմանացիներին, որոնք երկու հաղթանակից հետո արդեն ապահովել էին 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

17-րդ րոպեին շվեյցարացիների դարպասը գրավեց Գերմանիայի չեմպիոն «Բայերի» կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը, սակայն VAR-ի գրանցեց կանոնների խախտում գերմանացիների գրոհի ժամանակ և գոլը չեղարկվեց։

28-րդ րոպեին «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց Շվեյցարիայի հավաքականի և իտալական «Բոլոնիայի» հարձակվող Դան Նդոյեն:

Երկրորդ խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը։

Գերմանիան 7 միավորով A խմբում գրավեց առաջին տեղը։ Շվեյցարիան 5 միավորով երկրորդն է և կշարունակի պայքարը 1/8 եզրափակիչում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 51 | 24.06.2024 / Շվեյցարիա, Գերմանիա, Եվրո-2024

Եվրո-2024-ի A խմբի երրորդ տուրում Հունգարիայի հավաքականը 1:0 հաշվով պարտության մատնեց շոտլանդացիներին։

Ավելացված 10-րդ րոպեին աչքի ընկավ հունգարական «Ույպեշտի» հարձակվող Կևին Չոբոտան։

Հունգարիան A խմբում 3 միավորով երրորդն է և կսպասի բոլոր խմբերում երրորդ տեղերը գրաված թիմերի արդյունքին։ Չորս թիմ փլեյ-օֆֆ դուրս կգա երրորդ տեղից։ Շոտլանդիան 1 միավորով վերջինն է և լքեց պայքարը։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 56 | 24.06.2024 / Եվրո-2024, Հունգարիա, Շոտլանդիա

Բելգիայի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում: Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորած հավաքականը խմբային փուլի երկրորդ տուրի վերջին խաղում 2-0 հաշվով առավելության հասավ Ռումինիայի նկատմամբ:

Բելգիացիներն այս խաղում հաշիվը բացեցին առաջին հարվածով, երկրորդ րոպեին Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով ռումինացիների դարպասը գրավեց անգլիական «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը: Ի դեպ, սա Բելգիայի հավաքականի պատմության ամենաարագ գոլն է աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Երկրորդ խաղակեսում՝ 64-րդ րոպեին, Լուկակուն կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի փոխանցումից հետո մեն-մենակ դուրս եկավ Ֆլորին Նիցեի դիմաց և գրավեց Ռումինիայի հավաքականի դարպասը, սակայն VAR-ի մրցավարների միջամտությունից հետո գոլը չեղարկվեց: Սլովակիայի դեմ առաջին տուրի խաղում (0-1) Լուկակուի խփած երկու գոլերն էին չեղարկվել:

Այնուամենայնիվ, 79-րդ րոպեին բելգիացիները երկրորդ գոլը խփեցին, դարպասապահ Կոեն Կաստելսի փոխանցումից հետո անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն դրեց խաղի վերջակետը՝ 2-0:

Վերջին տուրից առաջ այս խմբի բոլոր՝ չորս հավաքականները, երեքական միավոր ունեն:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 48 | 23.06.2024 / Եվրո-2024. Բելգիա, Ռումինիա

Պորտուգալիայի հավաքականը դարձավ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի երրորդ մասնակիցը:

F խմբի երկրորդ տուրի խաղում պորտուգալացիները Դորտմունդում 3-0 հաշվով հաղթեցին Թուրքիայի հավաքականին: 

21-րդ րոպեին ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Նունու Մենդեշի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո հաշիվը բացեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան:

7 րոպե անց Թուրքիայի հավաքականի և հունական «Պանատինայկոսի» պաշտպան Սամեթ Ակայդընը պարզ իրավիճակում չհասկացավ դարպասապահ Ալթայ Բայընդըրին և գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Այս դրվագում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչը դուրս էր եկել դարպասից, իսկ Ակայդըննն անհասկանալի կերպով գնդակը չողեց դարպասապահին:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 9 րոպե անց էլ պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուի գոլային փոխանցումից հետո հաշիվը խոշոր դարձրեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը՝ 3-0:

Ռոբերտո Մարտինեսի գլխավորած հավաքականը 6 միավորով ապահովեց առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիր: Թուրքերը երեք միավորով երկրորդն են, վրացիները և չեխերը մեկական միավոր ունեն:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 67 | 23.06.2024 / Եվրո-2024, Պորտուգալիա, Թուրքիա


Եվրո-2024-ի F խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Վրաստանի և Չեխիայի հավաքականները 1-1 հաշիվը գրանցեցին:

Վրաստանի հավաքականի կազմում առաջին խաղակեսի ավելացված ժամանակի չորրորդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն, որը երկրորդ գոլը խփեց Եվրո-2024-ում:

Չեխերը երկրորդ խաղակեսն ակտիվ սկսեցին և 59-րդ րոպեին Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկի ջանքերով հավասարեցին հանդիպման հաշիվը: Շիկն անկյունայինի խաղարկումից հետո դարպասաձողիղ անդրադարձած գնդակն ուղարկեց Գեորգի Մամարդաշվիլիի դարպասը:

Այսպիսով, վրացիներն իրենց համար առաջին Եվրո-ում առաջին միավորը վաստակեցին: Չեխերը ևս Եվրո-2024-ում առաջին միավորը վաստակեցին:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 46 | 23.06.2024 / Վրաստան, Եվրո-2024, Չեխիա

Եվրո-2024-ի D խմբի երկրորդ տուրի կենտրոնական խաղում Ֆրանսիայի և Նիդերլանդների ազգային հավաքականները գոլեր չխփեցին՝ 0-0:

Ֆրանսիացիների կազմում հանդիպման մեկնարկում գոլի հեղինակ դառնալու երեք լավ հնարավորություններ ունեցավ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: 33-ամյա ֆուտբոլիստը մեկ անգամ հեռվից հարվածեց, ինչից հետո գնդակը մեծ դժվարությամբ հեռացրեց անգլիական «Բրայթոնի» և Նիդերլանդների հավաքականի դարպասապահ Բարտ Վերբրյուգենը:

Գրիզմանը մեկ անգամ էլ մոտ տարածությունից շեղ հարվածից, իսկ մյուս դեպքում ֆրանսիացին գնդակը ստացավ դարպասային հրապարակում, սակայն ուշացրեց հարվածը և նիդերլանդցի պաշտպանները հեռացրին այն:

Գրիզմանը մեկ լավ հնարավորություն էլ ունեցավ երկրորդ խաղակեսի միջնամասում, երբ Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի հիանալի փոխանցումից հետո դուրս եկավ Վերբրյուգենի դիմաց, այս դեպքում էլ ֆրանսիացու հարվածից հետո 21-ամյա դարպասապահը ոտքով հեռացրեց գնդակը:

69-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականը կարողացավ բացել հաշիվը, սակայն անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորը չեղարկեց գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսի գոլը, քանի որ նրա հարվածի ժամանակ խաղից դուրս վիճակում գտնվող Դենզել Դյումֆրիսը փակել էր դարպասապահ Մայք Մենյանի տեսադաշտը:

Այսպիսով, այս ոչ-ոքիից հետո Դիդյե Դեշամի և Ռոնալդ Կումանի գլխավորած հավաքականները չորսական միավորով D խմբում բաժանում են 1-2-րդ տեղերը:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 49 | 22.06.2024 / Եվրո-2024, Նիդերլանդներ, Ֆրանսիա

Ավստրիայի հավաքականը Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում 3-1 հաշվով հաղթեց Լեհաստանի ազգային թիմին:

Ավստրիացիների կազմում 9-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոտերդամի «Ֆեյենորդի» պաշտպան Գերնոտ Թրաուները, որը գլխի հարվածով գրավեց Վոյցեխ Շչեսնիի դարպասը:

Լեհերը 21 րոպե անց թուրքական «Ինստանբուլ Բաշաքշեհիրի» հարձակվող Քշիշտոֆ Պիոնտեկի դիպուկ հարվածի շնորհիվ հավասարեցրին խաղի հաշիվը:

Ավստրիայի հավաքականն այս խաղում կրկին հաշվի մեջ առաջ անցավ 66-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները:

24-ամյա Բաումգարտները 11 րոպե անց էլ մեն-մենակ դուրս եկավ Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Շչեսնիի դիմաց, լեհը ստիպված խախտեց կանոնները, 11-մետրանոց նշանակվեց, որը դիպուկ իրացրեց Ավստրիայի հավաքականի ավագ, իտալական «Ինտերի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը:

Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկի գլխավորած Ավստրիայի հավաքականը 3 միավորով D խմբում հավասարվեց աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային և Նիդերլանդներին: Լեհաստանի հավաքականը միավոր չունի:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 45 | 22.06.2024 / Ավստրիա, Լեհաստան, Եվրո-2024

Դյուսելդորֆում կայացավ Եվրոպայի առաջնության E խմբի Սլովակիա - Ուկրաինա հանդիպումը: Ուկրաինայի հավաքականը կամային հաղթանակի հասավ 2-1 հաշվով:

Հանդիպման 17-րդ րոպեին Լուկաշ Հարասլինի փոխանցումից հետո հաշիվը բացեց չեխական «Սլավիայի» հարձակվող Իվան Շրանցը:

Երկրորդ խաղակեսում Սերգեյ Ռեբրովի թիմը պատասխանեց երկու գոլով: Ալեքսանդր Զինչենկոյի փոխանցումից հետո պատասխան գոլը խփեց Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Միկոլա Շապարենկոն, այնուհետև վերջինիս գեղեցիկ փոխանցումը գոլային դարձրեց փոխարինման մտած Ռոման Յարեմչուկը: Իսպանական «Վալենսիայի» հարձակվողի գոլը տպավորիչ էր։

Ուկրաինան E խմբում առաջին հաղթանակը տարավ և 3 միավորով հավասարվեց Սլովակիային ու Ռումինիային, իսկ պարտությամբ մեկնարկած Բելգիան դեռ միավոր չունի: Բելգիայի ու Ռումինիայի հավաքականները երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնեն հունիսի 21-ին։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 53 | 22.06.2024 / Եվրո-2024, Ուկրաինա, Սլովակիա

1 2 3 4 5 6 »
ԴԵՊԻ ՎԵՐ