Պորտուգալիայի հավաքականը դարձավ Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի երրորդ մասնակիցը:
F խմբի երկրորդ տուրի խաղում պորտուգալացիները Դորտմունդում 3-0 հաշվով հաղթեցին Թուրքիայի հավաքականին:
21-րդ րոպեին ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Նունու Մենդեշի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո հաշիվը բացեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան:
7 րոպե անց Թուրքիայի հավաքականի և հունական «Պանատինայկոսի» պաշտպան Սամեթ Ակայդընը պարզ իրավիճակում չհասկացավ դարպասապահ Ալթայ Բայընդըրին և գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Այս դրվագում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչը դուրս էր եկել դարպասից, իսկ Ակայդըննն անհասկանալի կերպով գնդակը չողեց դարպասապահին:
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 9 րոպե անց էլ պորտուգալացիների ավագ Կրիշտիանու Ռոնալդուի գոլային փոխանցումից հետո հաշիվը խոշոր դարձրեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը՝ 3-0:
Ռոբերտո Մարտինեսի գլխավորած հավաքականը 6 միավորով ապահովեց առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիր: Թուրքերը երեք միավորով երկրորդն են, վրացիները և չեխերը մեկական միավոր ունեն:
Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:
Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 110 | Ավելացրեց՝ Moder-003 | 23.06.2024 | 08:15 |