Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականը մեկնարկեց ծանրագույն հաղթանակով։ F խմբի առաջին տուրում Ռոբերտո Մարտինեսի գլխավորած հավաքականը դժվարությամբ կոտրեց Չեխիայի թիմի դիմադրությունը և 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ։
Չեխիայի հավաքականը 62-րդ րոպեին անակնկալ բացեց հաշիվը. հեռահար հարվածով տպավորիչ գոլ խփեց Պրահայի «Սլավիայի» կիսապաշտպան Լուկաշ Պրովոդը։
Պորտուգալիային ընդամենը 7 րոպե պահանջվեց հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար. ՊՍԺ-ի լատերալ Նունու Մենդեիշի հարվածից հետո «Սլավիայի» դարպասապահ Յինդրժիխ Շտանեկը փրկեց իր թիմին, սակայն գնդակը Պլզենի «Վիկտորիայի» պաշտպան Ռոբին Հրանաչի ոտքից անդրադառնալուց հետո հայտնվեց դարպասում։
Փոխարինման դուրս եկած «Պորտուի» 21-ամյա վինգեր Ֆրանշիսկու Կոնսեյսաուն ավելացված երկրորդ րոպեին հաղթանակ պարգևեց Պորտուգալիայի հավաքականին։
Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:
Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 101 | Ավելացրեց՝ Moder-003 | 19.06.2024 | 08:20 |