Եվրո-2024. Պորտուգալի 0:0 Սլովենիա (11մ. 3:0)

Այսօր կայացավ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի հանդիպումը Պորտուգալիայի և Սլովենիայի հավաքականների միջև։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։

Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում պորտուգալացիները ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն Կրիշտիանու Ռոնալդուի հարվածը հետ մղեց Յան Օբլակը։ Լրացուցիչ ժամանակում ևս գոլեր չգրանցվեցին և այս խաղում հաղթողին որոշեցին հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում։

Հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին Ռոբերտո Մարտինեսի սաներն (3-0) ու դուրս եկան քառորդ եզրափակիչ։ Դիեգու Կոշտան հետ մղեց սլովենացիների բոլոր երեք հարվածները։

Քառորդ եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը կհանդիպի Ֆրանսիայի հետ։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:


Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 63 | Ավելացրեց՝ Moder-003 | 02.07.2024 | 10:15 Սլովենիա, Պորտուգալի, Եվրո-2024