Եվրո-2024. Անգլիա 0:0 Սլովենիա

Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության վերջին` երրորդ տուրի արդյունքներով 1/8 եզրափակիչ դուրս եկան Անգլիայի, Դանիայի ու Սլովենիայի հավաքականները։

C խմբում Անգլիայի հավաքականը մրցեց Սլովենիայի թիմի դեմ և չկարողացավ հաղթել. գրանցվեց 0-0 հաշիվը։

Անգլիացիները 5 միավորով խմբում գրավեցին առաջին տեղը։ Դանիան 3 միավորով երկրորդն է։ Սլովենիան նույնպես 3 միավոր ունի և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց երրորդ տեղը։ Սերբիայի հավաքականը 2 միավորով եզրափակեց խումբը։

Սլովենիան, միանշանակ, լինելու է երրորդ տեղը զբաղեցրած լավագույն չորս հավաքականներից մեկն ու նույնպես շարունակելու է պայքարը։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:


Լուր | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 27 | Ավելացրեց՝ Moder-003 | 26.06.2024 | 08:25 Սլովենիա, Անգլիա, Եվրո-2024