Եվրո-2024. Սերբիա 0:1 Անգլիա

Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Անգլիայի հավաքականը մրցեց սերբերի հետ։ Գելզենկիրխենում տեղի ունեցած խաղում 1:0 հաշվով հաղթեց Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը։

13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մադրիդի «Ռեալի» 20-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Նրան գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական։

Անգլիայի հավաքականը գլխավորեց C խմբի մրցաշարային աղյուսակը։ Սլովենիան ու Դանիան ունեն 1-ական միավոր։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:


Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 69 | Ավելացրեց՝ Moder-003 | 17.06.2024 | 08:20 Անգլիա, Եվրո-2024, Սերբիա