Եվրո-2024. Իսպանիա 2:1 Գերմանիա

Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների միջև հանդիպումով մեկնարկեց Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ փուլը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այս խաղում առաջին գոլը երկրորդ խաղակեսում խփեց Դանի Օլմոն՝ աչքի ընկնելով Լամին Յամալի փոխանցումից։ Յամալը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում դարձել է գոլային փոխանցումների քանակով առաջատարը։ Գերմանիայի հավաքականի հետ խաղում նա երրորդ գոլային փոխանցումն է կատարել մրցաշարում։

89-րդ րոպեին Ֆլորիան Վիրցը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Իր գոլի շնորհիվ Վիրցն այժմ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլ է խփել Գերմանիայի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում:

Հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում, 120-րդ րոպեին իսպանացիների կազմում Միկել Մերինոն հաղթանակ պարգևեց իր թիմին։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:


Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 124 | Ավելացրեց՝ Moder-003 | 06.07.2024 | 08:10 Եվրո-2024, Իսպանիա, Գերմանիա