Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Գերմանիայի հավաքականը հաղթեց Հունգարիային։
Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ մրցաշարի տանտերերի։ Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ Ջամալ Մուսիալան։ Ի դեպ, Մուսիալան առաջին ֆուտբոլիստն է, ով երկու գոլ է խփել Եվրո-2024-ում։ Նա աչքի էր ընկել նաև առաջին տուրի Շոտլանդիայի հետ խաղում։ Հանդիպման 67-րդ րոպեին Նագելսմանի թիմի առավելությունը կրկնապատկեց Գյունդողանը։
Այս խաղից հետո Գերմանիան 6 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը։ Հունգարիան դեռ միավոր չի վաստակել։
Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:
Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 79 | Ավելացրեց՝ Moder-003 | 20.06.2024 | 08:15 |