Եվրո-2024. Շվեյցարիա 1:1 Գերմանիա

Եվրո-2024-ի A խմբում երրորդ տուրում Շվեյցարիայի հավաքականը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Գերմանիայի հետ և նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Շվեյցարիայի հավաքականն առաջին խաղակեսում նվազագույն հաշվով պարտության մատնեց գերմանացիներին, որոնք երկու հաղթանակից հետո արդեն ապահովել էին 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

17-րդ րոպեին շվեյցարացիների դարպասը գրավեց Գերմանիայի չեմպիոն «Բայերի» կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը, սակայն VAR-ի գրանցեց կանոնների խախտում գերմանացիների գրոհի ժամանակ և գոլը չեղարկվեց։

28-րդ րոպեին «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը գրավեց Շվեյցարիայի հավաքականի և իտալական «Բոլոնիայի» հարձակվող Դան Նդոյեն:

Երկրորդ խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը։

Գերմանիան 7 միավորով A խմբում գրավեց առաջին տեղը։ Շվեյցարիան 5 միավորով երկրորդն է և կշարունակի պայքարը 1/8 եզրափակիչում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:


Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 84 | Ավելացրեց՝ Moder-003 | 24.06.2024 | 10:10 Շվեյցարիա, Գերմանիա, Եվրո-2024