Եվրո-2024. Շոտլանդիա 1:1 Շվեյցարիա

Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում այսօր կայացավ Շվեյցարիա-Շոտլանդիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշով։

Նախ հանդիպման հաշիվը բացեցին բրիտանացիները՝ Սքոթ Մաքթոմինայի գոլի շնորհիվ։ Սակայն քիչ անց արդեն շոտլանդացիները սխալվեցին պաշտպանությունում և Շաքիրին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ։

Այսպիսով, երկրորդ տուրից հետո A խմբում առաջատարը Գերմանիան է՝ 6 միավորով, Շվեյցարիան երկրորդն է՝ 4 միավոր, Շոտլանդիան ունի մեկ միավոր, իսկ Հունգարիան դեռ միավոր չի վաստակել։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:


Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 23 | Ավելացրեց՝ Moder-003 | 20.06.2024 | 08:20 Եվրո-2024, Շվեյցարիա, Շոտլանդիա