Եվրո-2024. Ֆրանսիա 1:0 Բելգիա

Այսօր կայացավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականների միջև։ Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ Դիդյե Դեշամի թիմի։

Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գտնել մրցակիցների դարպասի բանալին։ Միայն խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ ֆրանսիացիների կազմում հաղթանակ պարգևեց Ռանդալ Կոլո Մուանին, որի հարվածից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Վերտոնգենը։

Քառորդ եզրափակիչում ֆրանսիացիների մրցակիցը կլինի Պորտուգալիա-Սլովենիա հանդիպման հաղթողը։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:


Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 47 | Ավելացրեց՝ Moder-003 | 02.07.2024 | 08:15 Ֆրանսիա, Բելգիա, Եվրո-2024