Եվրո-2024. Վրաստան 1:1 Չեխիա

Եվրո-2024-ի F խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Վրաստանի և Չեխիայի հավաքականները 1-1 հաշիվը գրանցեցին:

Վրաստանի հավաքականի կազմում առաջին խաղակեսի ավելացված ժամանակի չորրորդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն, որը երկրորդ գոլը խփեց Եվրո-2024-ում:

Չեխերը երկրորդ խաղակեսն ակտիվ սկսեցին և 59-րդ րոպեին Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Պատրիկ Շիկի ջանքերով հավասարեցին հանդիպման հաշիվը: Շիկն անկյունայինի խաղարկումից հետո դարպասաձողիղ անդրադարձած գնդակն ուղարկեց Գեորգի Մամարդաշվիլիի դարպասը:

Այսպիսով, վրացիներն իրենց համար առաջին Եվրո-ում առաջին միավորը վաստակեցին: Չեխերը ևս Եվրո-2024-ում առաջին միավորը վաստակեցին:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:


Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 75 | Ավելացրեց՝ Moder-003 | 23.06.2024 | 08:10 Վրաստան, Եվրո-2024, Չեխիա