02:25, 24.04.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը քննադատել է ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսին։ «Ռամոսը խաղից առաջ ասում է, որ նա ցանկանում է մնալ ակումբում: Օ՜, ինչ անակնկալ. նա ամսական մեկ միլիոնից ավելի է վաստակում: Այո, դու հաղթել ես այն ամենն, ինչ կարող ես, բայց ակումբում մնալու համար, պարզապես լռիր և քո գործն արա խաղադաշտում»,- հայտարարել է Ռոտենը։

yskgjt.com: Sergio Ramos Frisur 2015 | Sergio ramos, Sergio ramos haircut 2017, Real madrid captain

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Sports.ru | Դիտումներ՝ 242 | 05.04.2022 / ՊՍԺ, Ժերոմ Ռոտեն, Սերխիո Ռամոս

«Ակնհայտ է, որ Կրիշտիանուն արդեն այն խաղացողը չէ, ինչպիսին եղել է նախորդ տարիներին։ Այո, նա կարող է գոլ խփել, բայց մյուս թիմին ավելին է պետք, պետք են երիտասարդ, «սոված» խաղացողներ, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ երկու-երեք տարիներին առաջընթաց ունենա»,-  ասել է թիմի նախկին խաղացող Ուեյն Ռունին։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Sky Sports | Դիտումներ՝ 242 | 05.04.2022 / Ուեյն Ռունի, Կրիշտանու Ռոնալդո, «Մանչեսթեր Յունայթեդ»

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ և առավելության հասավ 4:3 հաշվով: Գոտեմարտի ավարտից հետո թուրք ըմբիշը լաց եղավ: 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 266 | 03.04.2022 / հունահռոմեական ոճի ըմբշամարտ, Եվրոպայի առաջնություն, Մալխաս Ամոյան


«Լիվերպուլն» այս հաղթանակից հետո 72 միավորով շրջանցեց մեկ խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին» (70)` գլխավորելով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Ուոթֆորդը» 22 միավորով 18-րդն է։

«Լիվերպուլ» 2-0 «Ուոթֆորդ»

Գոլը՝ 1-0՝ Ժոտա՝ 22, 2-0՝ Ֆաբինյո՝ 89 11մ.

Լուր / Դիտումներ՝ 283 | 02.04.2022 / «Լիվերպուլ», ԱՊԼ, «Ուոթֆորդ»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) մարտ ամսվա լավագույն մարզիչ: Պրեմիեր լիգայի մարտյան չորս խաղերում 40-ամյա իսպանացու գլխավորությամբ «Արսենալը» տարել է 3 հաղթանակ և կրել 1 պարտություն:

Arteta earns March's Barclays Manager of the Month award

Լուր / Տեսնել ավելին՝ Premierleague | Դիտումներ՝ 280 | 01.04.2022 /


ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Այժմ այն գլխավորում է Բրազիլիայի հավաքականը՝ առաջ անցնելով Բելգիայից, որը երկրորդ հորիզոնականում է։ Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է մնացել՝  92-րդ հորիզոնական։

Լուր / Տեսնել ավելին՝ FIFA | Դիտումներ՝ 236 | 01.04.2022 / Բրազիլիա, ՖԻՖԱ

Շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է 9 շախմատիստ: Կայացել է 5-րդ տուրը, որում հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը: Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Էմին Օհանյանը իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի, Արթուր Դավթյանը պարտություն է կրել: 5 տուրից հետո 4,5 միավորով Գաբրիել Սարգսյանը առաջատարների թվում է: Նա կիսում է 1-5 տեղերը: 

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՇՖ | Դիտումներ՝ 270 | 01.04.2022 / շախմատ, Գաբրիել Սարգսյան


Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ ԱԱ-2022-ից հնարավոր հեռացման հարցը չի քննարկվել։ Ընդ որում, Իրանի հավաքականի դուրս մնալու դեպքում նրա տեղը հաստատ չի տրվի Իտալիայի հավաքականին։ Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտնել էին, թե Իտալիան կարող է ստանալ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը, եթե ՖԻՖԱ-ն որոշի հեռացնել Իրանին մրցաշարից։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ANSA | Դիտումներ՝ 258 | 01.04.2022 / ԱԱ-2022, հավաքական


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Օսլոյում  հետխաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։ Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականն ընկերական խաղում 0։9 հաշվով պարտություն է կրել Նորվեգիայի ընտրանուց։

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՖՖ | Դիտումներ՝ 278 | 29.03.2022 / ազգային հավաքական, ֆուտբոլ, Խոակին Կապառոս

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Օսլոյում ընկերական հանդիպում  անցկացրեց Նորվեգիայի հավաքականի հետ։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պարտվեց 0։9 հաշվով։ Միջազգային հանդիպումներում սա մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Մինչ այսօր Հայաստանի հավաքականը ամենախոշոր հաշվով պարտվել է 2019թ․-ին՝ 1-9 հաշվով Իտալիային։

Լուր / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 260 | 29.03.2022 / ազգային հավաքական, ֆուտբոլ


ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Բեռլինի Գրան Պրիի առաջատարից հետ է մեկ միավորով: Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Գրիգորի Օպարինի հետ: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին՝ Արոնյանի պարտությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 274 | 29.03.2022 / Շախմատային առաջնություններ, Լևոն Արոնյան


Այսօր երեկոյան Օսլոյում Նորվեգիայի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն։ Հայաստանի հավաքականի մարզիչ Խոակին Կապարոսը Հայաստանի համար բարդ հանդիպում է ակնկալում։

Լուր / Տեսնել ավելին՝ Nouvelles d'Arménie | Դիտումներ՝ 296 | 29.03.2022 / Հայաստանի հավաքական, ընկերական հանդիպումներ

Մեկնաբան և ինսայդեր Նոբել Առուստամյանը հայտնել է, որ հետագայում ՌՖՄ-ն կարող է տեղափոխվել Ասիական կոնֆեդերացիա:

«Չի բացառվում, որ որակազրկման դեպքում Ռուսաստանի ֆուտբոլային միությունը պատժի ավարտից հետո ՈւԵՖԱ-ից տեղափոխվի Ասիական կոնֆեդերացիա: Եվրոպական հավաքականներն ու ակումբները դժվար թե ցանկանան Ռուսաստանի հետ խաղալ առաջիկա տարիներին, իսկ Ասիայում նման ճնշում չկա», - գրել է Առուստամյանը իր տելեգրամ ալիքում:

Լուր, Տեղեկություն / Տեսնել ավելին՝ sports.ru | Դիտումներ՝ 259 | 28.03.2022 / Նոբել Առուստամյան, ՌՖՄ


ԱՄՆ-ի ազգային հավաքականը 2022 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում Պանամայի հավաքականի նկատմամբ 5:1 հաշվով ջախջախիչ հաղթանակից հետո «որակավորել ենք ԱԱ-2022» գրությամբ պաստառ են տեղադրել, թեև հավաքականը դեռ չի երաշխավորել իր տեղը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Եթե մարտի 30-ին ամերիկացիները զիջեն կոստառիկացիներին, իսկ մեքսիկացիները ավելի ուժեղ գտնվեն սալվադորցիներից, ապա ԱՄՆ-ի ազգային հավաքականը խմբում կզբաղեցնի չորրորդ տեղը և ստիպված կլինի մասնակցել անցումային խաղերին:

Футболисты сборной США ошибочно отпраздновали выход на ЧМ-2022

Լուր / Տեսնել ավելին՝ metaratings.ru | Դիտումներ՝ 344 | 28.03.2022 /

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Բեռլինի Գրան Պրիի առաջատարն է: 5-րդ տուրում Արոնյանը մրցում էր Անդրեյ Եսիպենկոյի հետ: Հայազգի գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 23-րդ քայլին ստիպեց մրցակցին հանձնվել:

Լուր / Տեսնել ավելին՝ «Արմենպրես» | Դիտումներ՝ 308 | 28.03.2022 / Լևոն Արոնյան, Շախմատային առաջնություններ


Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ մարտի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ: Նորվեգիա-Հայաստան խաղը կկայանա Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՖՖ | Դիտումներ՝ 250 | 28.03.2022 / ազգային հավաքական

«Ռոման» փորձում է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը ակումբի ղեկավարության առջև պայմաններ է դրել, որոնք ընդունելու դեպքում համաձայնություն կտա երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ։

PLAYER OF THE MONTH - MARCH

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 253 | 25.03.2022 / «Ռոմա», Հենրիխ Մխիթարյան

Հայաստանը ներկայացնող 9 շախմատիստ կմասնակցի մարտի 26-ին Սլովենիայի Բրեժիցե քաղաքում մեկնարկելիք Եվրոպայի անհատական առաջնությանը: Այն բաղկացած է 11 տուրից և անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, որից առաջին հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը կստանա 20 հազար, երկրորդը` 15 հազար և երրորդը` 10 հազար եվրո:

Լուր / Տեսնել ավելին՝ «Արմենպրես» | Դիտումներ՝ 298 | 25.03.2022 / Շախմատային առաջնություններ


Մեծ Բրիտանիայի կառավարությունը փոփոխություններ է կատարել Լոնդոնի «Չելսիի» ֆինանսական արտոնագրում. Ռոման Աբրամովիչին պատկանող Fordstam Ltd ֆուտբոլային ակումբի հիմնադիրը կարող է մինչև 30 միլիոն ֆունտ ստերլինգ ներդնել Չելսիում՝ իրացվելիության հետ կապված խնդիրների ֆոնին նրա գործունեությունը աջակցելու համար։

Լուր / Տեսնել ավելին՝ Sky News | Դիտումներ՝ 242 | 24.03.2022 / Ռոման Աբրամովիչ, «Չելսի»
« 1 2 3
ԴԵՊԻ ՎԵՐ