Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Խորվաթիայի դեմ խաղից առաջ կորուստներ ունի

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կորուստներ ունի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի դեմ վերջին խաղից առաջ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա: Ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումըկանցկացնինոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:


Լուր | Տեսնել ավելին՝ armenpress.am | Դիտումներ՝ 241 | Ավելացրեց՝ Moder-003 | 20.11.2023 | 11:00 Ուգոչուկվու Իվու, Վարազդատ Հարոյան

ԳՈՎԱԶԴ