Ազգային սայթաքումի մեր Սուրբ օրն է


Սուրբ օր է - մեր ազգային սայթաքումի, մեզ որպես ճորտի, որպես մանրադրամի, որպես մատաղացու գառ վերաբերվելու դաժան ու դառը խորհուրդի օրն է` խորհրդանիշ - օր: Ես այս օրը և ողբում եմ և լուսավորված եմ: Ու եթե ես լուսավորված եմ` իմ գառան պես մորթված որբերն ու կանայք, տղեկներն ու տղամարդիկ, իմ կռիվ տված ու հաղթած զինվառ կանայք ու տղամարդիկ Վերին Երուսաղեմի ճամփաներից ինձ հսկում են, իմ հրեշտակ-պահապաններն են, իմ սրբադասված թիկնազորն են: 

Հարյուր և իննը տարի է անցել և սատկելու է նա մեզանից, ով այդ դառը խորհուրդի թույնը զլացել է ընպել ու չի հասկացել այդ խորհուրդը: 

Հարյուր և իննը տարի է անցել և մեր մեջ ու մեր առջև սատկելու է նա, ով իբր մեզանով ու մեր անունից ու իբր մեզ համար է եկել, բայց դիմակով ենիչերի, սուլթանի ու ցարի հարեմի ներքինի է, մալիջաք, պաժ: 

Սրբադասված իմ պահապան հրեշտակների բանակի դառը խորհուրդն է այս պետականության, այս երկրի, այս պետության, այս ազգի - մշակույթի ու քաղաքակրթության հաղթահարումն ու վերածնունդն ու հաղթանակը` վերապրումը Եղեռնի և արյունահեղության, վերապրումը մեր սեփական ստորության և չկամության և ներազգային դավադրության:  

Սրբադասված հրեշտակների ու զինավառ անմահների իմ բանակը մեզ պարտադրելու է այդ հաղթանակը: Ով ինքն է հաղթելու և մենք ենք հաղթելու:

Դավիթ Մաթևոսյան