Պատմության հայկական օրը. ապրիլի 24


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը

  • Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին։ 1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների մի մեծ խմբի։ Մշտապես նշվել է սփյուռքահայ համայնքներում։ Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։
  • 1988-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային օր։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից հրապարակված նախագահական ամենամյա ուղերձում Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված կոտորածը որակվեց «ցեղասպանություն»:

  • ԱՄՆ միակ ղեկավարը, որ հրապարակային ելույթում արտասանել է «ցեղասպանություն» բառը, 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր, որի քաղաքական խորհրդատուն ու ելույթներ գրողը հայազգի Քեն Խաչիկյանն էր։

2018 - ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո վերջինի իշխանության դեմ պայքարող բազմաթիվ քաղաքացիների կողմից հնչեցվում են ՀՀԿ անդամների, նրանց սատարող ուժերի, պետական բարձրաստիճան պաշտոնեաների, օլիգարխների նկատմամբ հաշվեհարդարի կոչեր:

  • Որոշ շրջանակների կողմից ցուցակներ են կազմվում, որտեղ ներառվում են մարդկանց անուններ, ովքեր պետք է պատժվեն։

2012 - Իրավիճակը շփման գծում կտրուկ սրվում է, հայկական կողմը հայտարարում է հազարավոր կրակոցների և խաղաղ բնակչության դեմ սադրանքների մասին։

  • Ստեփանակերտը պնդում է, թե ադրբեջանական բանակը կրակ է բացել սանիտարական մեքենայի վրա` վիրավորելով երկու զինծառայողների

2003 - Փարիզում տեղադրվեց Դավիթ Երևանցու պատրաստած Կոմիտասի 4 մետրանոց բրոնզե արձանը:
1995 - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
1995 - Էջմիածին է այցելել թուրք պատմագիր, սոցիոլոգ Թաներ Աքչամը։

  • «Ես խոստացել եմ ամեն ինչ անել երկու ժողովրդներին հաշտեցնելու համար, վերադարձնել պատմություն, որը մենք կորցրել ենք Ցեղասպանության պատճառով»,- ասել է նա։

1995 - ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդարանի ղեկավար Կարեն Բաբուրյանի, արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանի, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավորների պատվիրակության հետ:
1985 - Հայազգի ամերիկյան պետական և քաղաքական գործիչ Ջորջ Դոքմեջյանի նախաձեռնությամբ Կալիֆորնիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
1993 - Հայաստանում գտնվող աշխարհահռչակ երգիչ, դերասանուհի Շերը՝ Շիրլին Սարգսյանը որպես քրիստոնյա, եղավ Էջմիածնի Մայր տաճարում, որպես հայ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ապն հանդիպում ունեցավ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։
1982 - ASALA. Պայթյուն Դորտմունդում, որի արդյունքում նյութական վնաս է հասցվում թուրքական առևտրային կետերին։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Հայկական Նոր Դիմադրութիւն» կազմակերպությունը ստանձնում է պատասխանատվությունը։

1975 - Հայաստանում նշեցին Հայոց ցեղասպանության 60-ամյակը:

  • Վաղ առավոտից Խորհրդային Հայաստանի ղեկավարները ժամանում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհում Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
  • Ժամը 11-ին հուշահամալիր է գալիս Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն, ՀԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր հայ եկեղեցու գործերի խորհրդի նախագահ Սարգիս Գասպարյանը:

1966 - Հայոց ցեղասպանության տարելիցին մի քանի տասնյակ մարդիկ գնում են Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի և հիշատակի տուրք մատուցելու 1915թ. Ցեղասպանության զոհերին։

  • Կարճ ժամանակ անց միլիցիայի և ՊԱԿ-ի ներկայացուցիչներն արգելում են միջոցառումը, հրամայում ցրվել, ապա ձերբակալում են միջոցառման տասնյակ մասնակիցների։
  • Ձերբակալվածների և հինգ օրով կալանավորվածների թվում էին Ստեփան Զատիկյանը, Հայկազ Խաչատրյանը, Շահեն Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռուբեն Սաքապետոյանը և ուրիշներ։ Կալանավորումից հետո Ստեփան Զատիկյանը, Հայկազ Խաչատրյանը և Շահեն Հարությունյանը հիմնում են Ազգային միացյալ կուսակցությունը  (ԱՄԿ), իսկ մեկ տարի անց՝ 1967-ին սկսում ընդհատակում հրատարակել «Փարոս» թերթը։

1966 - Ստեփան Զատիկյանը, Հայկազ Խաչատրյանը և Շահեն Հարությունյանը հիմնում են Ազգային Միացյալ Կուսակցությունը՝ ԱՄԿ:

  • Մեկ տարի անց՝ 1967-ին սկսում ընդհատակում հրատարակել «Փարոս» թերթը։

1965 - Երևանում առաջին անգամ նշվում է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

  • Որոշում է ընդունվում Ծիծեռնակաբերդում հուշահամալիր կառուցելու մասին:

1948 - Երևանում կայացվեց Գարեգին Նժդեհին 25 տարվա բանտարկության դատապարտելու դատավճիռը՝ ժամկետը հաշվելով 1944 թ-ից։
  775 - Արծն գյուղի ճակատամարտ (Բագրևանդ, Արածանիի ափին)։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1983 - Ալեքսիս Օհանյան (ծնվ. Նյու Յորք), գործարար և ներդրող, հանրահայտ Reddit լրատվական կայքի համահիմնադիր

  • «Հայ լինելն ինձ համար հաղթանակ է։ Մեզանից յուրաքանչյուրը, ով հաջողության է հասել, ցեղասպանության նկատմամբ հաղթանակ է. նրանք չկարողացան ոչնչացնել մեզ, չկարողացան լռեցնել մեզ, մենք բարգավաճում ենք ամբողջ աշխարհում։ Այս ամենով շատ հպարտ եմ»,- ասում է Ալեքսիսը։

1980 - Կարեն Ասրյան (ծնվ. Երևան, մ. 2008), շախմաիստ, գրոսմայստեր
1953 - Էրիկ Բոգոսյան (ծնվ. Վոբուրն, ԱՄՆ), հայկական արմատներով ամերիկացի դերասան, «Օսկարի» մրցանակակիր
1949 - Աշոտ Ոսկանյան (ծնվ. Երևան), հայ քաղաքական գործիչ և դիվանագետ
1934 - Հենրիկ Մամյան (ծնվ. Երևան, մ. 2014), նկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ
1932 - Վլադիմիր Ենգիբարյան (ծնվ. Երևան, մ. ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1956), Օլիմպիական խաղերի չեմպիոն (1956), աշխարհի չեմպիոն (1956), Եվրոպայի չեմպիոն (1953, 1957, 1959), ԽՍՀՄ չեմպիոն (1955-1956, 1958), Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր աշխատող (1972)

  • «Ես շատ տաղանդավոր խորհրդային բռնցքամարտիկների եմ ճանաչում, բայց լավագույն բռնցքամարտիկը Վլադիմիր Ենգիբարյանն է։ Նա բռնցքամարտի տաղանդի չափանիշ է»,- նրա մասին ասել է օլիմպիական եռակի չեմպիոն Լասլո Պապպը։
  • Ենգիբարյանի պաշտոնապես վարել է 185 մարտ և տարել 171 հաղթանակ: Իր կարիերայի ընթացքում հանճարեղ պաշտպանության շնորհիվ Վլադիմիրը երբեք չի եղել նոկդաունում:

1928 - Անահիտ Պերիխանյան (ծնվ. Մոսկվա, մ. 2012), արևելագետ, հայագետ
1923 - Էդուարդ Փաշինյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2004) երաժշտագետ, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

  • Նրա աշակերտներն են Սվետլանա Նավասարդյանը, Լուսինե Զաքարյանը, Ստեփան Շաքարյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արամ Սաթյանը, Արտաշես Քարթալյանը, Մարտին Վարդազարյանը, Դավիթ Ազարյանը և շատ այլ հայտնի արվեստագետներ:

1902 - Դարյա Կամսարական (ծնվ. Ալեքսանդրիա, մ. 1986), ֆրանսիացի գրող, քանդակագործ
1899 - Հռիփսիմե Պողոսյան (ծնվ. Թբիլիսի, մ. 1972), հայ բանաստեղծ, թարգմանիչ, Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
1895 - Կարո Ալվարյան (մ. 1963), հայ ռեժիսոր, դերասան