Բոլոր տոները. 28 հունիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Պրիսինգի միջազգային օրը (International Body Piercing Day)
  • Տաու տառի օրը (Tau Day)
  • Կաթնային շոկոլադի օրը (Milk Chocolate Day)
  • CAPS LOCK ստեղնի օրը (CAPS LOCK Day)
  • Քրիստոֆեր սթրիթի օրը (Christopher Street Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Ս. Կոստանդիանոս կայսեր և նրա մոր՝ Հեղինեի հիշատակության օրը

  • Կոստանդիանոս կայսրը Եկեղեցին պաշտոնապես ազատել է ավելի քան 250 տարի տևած հալածանքներից և 313 թվականին Միլանի հրովարտակով քրիստոնեությունը թույլատրելի կրոն հռչակել: Նրա օրոք տեղի է ունեցել Նիկիայի 325 թվականի առաջին Տիեզերական ժողովը, որը դատապարտել է Արիոսին:
  • Կոստանդիանոսն իր օժանդակությունն է բերել Երուսաղեմի և Բեթղեհեմի տերունական սրբավայրերում փառահեղ տաճարների շինությանը: Կոստանդիանոսը եղել է նաև մեծ զորավար, ով մշտապես հաղթել է պատերազմներում: Ինչպես վկայում է ավանդությունը, Հռոմի ինքնահռչակ կայսր Մաքսենտիոսի դեմ պատերազմելիս, վճռական ճակատամարտից առաջ, Կոստանդիանոսին երևում է խաչի նշանը: Այս նշանով էլ Կոստանդիանոսը դուրս է գալիս մարտի և հաղթում: Վախճանվել է 337 թվականին՝ մահվան մահճում ընդունելով քրիտոնեական մկրտությունը:
  • Կոստանդիանոսի մայր Հեղինե թագուհին եղավ կայսեր գործակիցը նրա բարեպաշտական գործունեության մեջ: Նրան է վերագրվում Քրիստոսի խաչափայտի գյուտը 327 թվականին: Երուսաղեմում Հուդա անունով մեկը թագուհուն մատնացույց է անում այն վայրը, ուր կարող էին լինել Քրիստոսի և Նրա հետ խաչված երկու ավազակների խաչափայտերը: Ավանդույթի համաձայն՝ բարեպաշտ թագուհին Տիրոջ խաչափայտը գտնելու համար խաչերին հերթով մոտեցնում է մահացած մի երիտասարդի դիակ: Քրիստոսի խաչափայտի զորությունից երիտասարդը կենդանանում է: Խաչի գյուտից հետո Երուսաղեմի Կյուրեղ Հայրապետն այն բարձրացնում է ի տես հավատացյալների:
  • Հեղինեն Երուսաղեմում և շրջակայքում եկեղեցիներ և կուսանոցներ է կառուցել տալիս։ Մահացել է 330 թվականին՝ քրիստոնյաների սրտերում թողնելով բարի հիշատակ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-06-20, 2024-06-11, 2025-07-01, 2026-06-16, 2027-06-08, 2028-06-27, 2029-06-12, 2030-07-02։

Ուղղափառություն - Մոսկվայի և Համայն Ռուսիո Մետրոպոլիտ, Հրաշագործ Սուրբ Հովնանի հիշատակի օրը
Ուղղափառություն - Ամոս մարգարեի հիշատակի օրը

Սլավոնական - Ֆիտի օրը

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկյան պատվո օրեր (Honor America Days)
  • ԱՄՆ - Ապահովագրության մասին իրազեկման ազգային օրը (National Insurance Awareness Day)
  • ԱՄՆ - Հարավային Կարոլինայի օրը (South Carolina Day)
  • ԱՄՆ - Ալյասկայի ազգային օրը (National Alaska Day)
  • ԱՄՆ - Փայթե խրճիթի օրը (Log Cabin Day)
  • ԱՄՆ - Տապիոկի ազգային օրը (National Tapioca Day)
  • ԱՄՆ - Լոգիստիկայի ազգային օրը (National Logistics Day)
  • ԱՄՆ - «Կարմիր թևեր» գործողության կատարումը (Operation Red Wings Observance)
  • ԱՄՆ - Պոլ Բանյանի ազգային օրը (National Paul Bunyan Day)
  • ԱՄՆ - Սեվիչեի ազգային օրը (National Ceviche Day)
  • ԱՄՆ - Սրտառուչ գրկախառնումների երջանիկ օրը (Happy Heart Hugs Day) *
  • Գերմանիա - Քրիստոֆեր սթրիթի օրը (Christopher Street Day)
  • Լեհաստան - 1956 թ. Պոզանյան հունիսի հիշատակի օրը
  • Հոնդուրաս - Հունիսյան տոնավաճառ (Feria Juniana Carnival)
  • Ղազախստան - Կապի և տեղեկատվության աշխատողների օրը
  • Ղրղզստան - Փաստաբանի օրը
  • Պերու - Սեվիչեի ազգային օրը (National Ceviche Day)
  • Ռուսաստան - Ադիգեայի Հանրապետության պետական ​​ինքնիշխանության մասին հռչակագրի օրը
  • Ռուսաստան - Ռուս բուքմեյքերի օրը
  • Ռուսաստան - Կարուսելի ձիուկի օրը
  • Սերբիա - Վիդովի օրը (Видовдан)
  • Վիետնամ - Ընտանիքի օրը
  • Ուկրաինա - Սահմանադրության օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։