Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի Բավարիան հյուրընկալել էր Մադրիդի Ռեալին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Վինիսիուս Ժունիորը։ 53-րդ րոպեին Լերոյ Սանեն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 4 րոպե անց Հարի Քեյնն առաջ մղեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Վինիսիուսը դարձավ դուբլի հեղինակ՝ նույնպես աչքի ընկնելով 11 մետրանոցից։ Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:
Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 160 | Ավելացրեց՝ Moder-003 | 01.05.2024 | 08:12 |