Օզբիլիսն ավարտում է կարիերան և կառաջադրվի ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ավարտում է կարիերան և կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օզբիլիսը:

«Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է: Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ»,- ասաց Օզբիլիսը:


Լուր | | Դիտումներ՝ 236 | Ավելացրեց՝ Moder-003 | 22.11.2023 | 15:20 Արաս Օզբիլիս, ՀՖՖ

ԳՈՎԱԶԴ