Միայն գոլեր. Բայեր 2:2 Ռոմա

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Բայերը ընդունել էր Ռոմային։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2։2 հաշվով։ Հռոմը ներկայացնող թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեանդրո Պարեդեսը՝ 2 անգամ աչքի ընկնելով 11 մետրանոցից։ 82-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ջանլուկա Մանչինին դարձավ ինքնագոլի հեղինակ։ 90+7-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ Ստանիշիչը։

Լևերկուզենի Բայերը դիմակայությունում հաղթեց ընդհանուր 4։2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։

Բայերը եզրափակիչում կխաղա Ատալանտայի հետ։ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին Իռլանդիայում, Դուբլինի Ավիվա ստադիոնում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:


Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 59 | Ավելացրեց՝ Moder-003 | 10.05.2024 | 08:20 Միայն գոլեր, Բայեր, Ռոմա, Եվրոպայի լիգա