Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում Մադրիդի «Աթլետիկոն» 2-1 հաշվով Իսպանիայում հաղթեց պորտուգալական «Պորտուին»: Բոլոր գոլերը խփվեցին ավելացված ժամանակում: Պորտուգալական ակումբը 82-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում ավելացված ժամանակի 10-րդ րոպեին հաղթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: Գոլերը՝ Կանսեկո 91, Գրիզման 101 - Ուրիբե 96 (11մ)
|