Վրացի սումոիստը կրկին հաղթել է Տոկիոյի մրցաշարում

Տոկիոյի ամառային մրցաշարում Տոչինոշին անունով հանդես եկող վրացի սումոիստ Լևան Գորգաձեն վեցերորդ հաղթանակն է տարել։ Այժմ Տոչինոշինը հանդես է գալիս Արևմուտքի իններորդ մաեգաշիրայի շարքում։ Վարկանիշային աղյուսակում առաջխաղացման համար նրան անհրաժեշտ է նվազագույն դրական հաշվեկշիռ սահմանել՝ ութ հաղթանակ: Այժմ, տասնօրյա մրցումներից հետո, Գորգաձեն ունի չորս պարտություն և վեց հաղթանակ։ Natsu Basho ամառային մրցաշարը կշարունակվի մինչև մայիսի 22-ը:


Լուր | Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 317 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 18.05.2022 | 13:19 վրացի, սումո, ըմբշամարտ

ԳՈՎԱԶԴ