Հրապարակվել են եվրոպական առաջնությունների ապրիլ ամսվա 50 լավագույն գոլերը:
|
Հրապարակվել են եվրոպական առաջնությունների ապրիլ ամսվա 50 լավագույն գոլերը:
|
Մայիսի 4-ին՝ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) պատասխան հանդիպումը։ ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:
|
Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած «Լացիո»-«Միլան» խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձած Զլատան Իբրահիմովիչը Ա սերիայի տարիքային նոր ռեկորդ է սահմանել: Հանդիպման ժամանակ շվեդ ֆուտբոլիստը 40 տարեկան 6 ամսական 21 օրական էր։ Այսպիսով՝ նա դարձավ Ա սերիայում գոլային փոխանցման հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը։
|
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճեց եզրափակիչի 3-րդ ուղեգիրը: Մեր պատվիրակներից ոսկե մեդալի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: Կիսաեզրափակիչում մեր մարզիկը մեծ առավելությամբ հաղթեց սերբ Մարկո Պիզուրիցային: Մենամարտից հետո բոլոր 5 մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին: Այսպիսով կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 3 մարզիկները եզրափակիչում են: Ադամյանից բացի ոսկե մեդալի համար կպայքարեն նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը և 67 կգ քաշային Արես Հակոբյանը: Եզրափակիչները կկայանան ապրիլի 21-ին:
|
Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիր են նվաճել 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը 5:0 հաշվով հաղթել է Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիին և 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, նույն 5:0 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլավային: Եզրափակիչում Էրիկը կմրցի բուլղարացի Կիրիլ Բարիսովի հետ, իսկ Արեսը ոսկե մեդալը կվիճարկի ուկրաինացի Օլեկսեյ Բոկլախի հետ: Այսօր երեկոյան մրցահերթում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:
|
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նորածին որդին մահացել է: «Մեծագույն ցավ է, որը կզգա ուրաքանչյուր ծնող: Միայն մեր աղջկա ծնունդն է, որ ուժ է տալիս հաղթահարելու այս դժվարին պահը»,-գրել է ֆուտբոլիստը: Ռոնալդուն և Ջորջինան ունեցել են երկվորյակների՝ տղա և աղջիկ։
|
Մոսկվայի ԲԿՄԱ-ի 19-ամյա կիսապաշտպան Էդուարդ Բագրինցևը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում։ Այժմ ֆուտբոլիստը զբաղված է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցերով, որոնք ավարտին կհասցվեն այս ամառ։
|
Այսօր՝ ապրիլի 13-ին հայտնի կդառնա Չեմպիոնների լիգայ կիսաեզրափակիչի ևս երկու մասնակից։ 1/4-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումներում կմրցեն «Աթլետիկո» - «Մանչեսթեր Սիթի» և «Լիվերպուլ» - «Բենֆիկա» զույգերը։ Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Սիթին» տանը հաղթել էր նվազագույն հաշվով, «Լիվերպուլը» Պորտուգալիայում առավելության էր հասել 3։1 հաշվով։ Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23։00-ին։
|
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ՀՖՖ 30-ամյակին նվիրված միջոցառումների և հրապարակումների շարքը: ՀՖՖ-ն սկսում է քվեարկություն՝ որոշելու հայ ֆուտբոլիստների՝ վերջին 30 տարիների խորհրդանշական հավաքականը: Առաջին քվեարկությամբ որոշելու ենք վերջին 30 տարիների լավագույն հայ դարպասապահին: Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, ընտրել յուրաքանչյուր դիրքում նախընտրած թեկնածուին և հաստատել ընտրությունը:
|
Բուլղարիայի Վառնա քաղաքում կայացավ ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երրորդ տուրի Կոսովո-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը տարավ որակավորման փուլում իր 3-րդ հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով։ Ընտրանին, հաղթելով 3 խաղերում էլ, վաստակեց 9 միավոր և վստահորեն զբաղեցրեց խմբում առաջին հորիզոնականը:
|
Ուկրաինացի գրոսմայստերներ Մարիա և Աննա Մուզիչուկ քույրերը չեն պաշտպանել ռուսաստանցի և բելառուս գործընկերներին ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից հեռացնելու կոչը: Դրա համար նրանք հեռացվել են Լվովի մարզային շախմատային ֆեդերացիայից։ Ռուսաստանում դրական են ընդունել մարզուհիների որոշումը։ Գրոսմայստեր Սերգեյ Շիպովը կարծում է, որ նրանք ցուցաբերել են պրոֆեսիոնալիզմ՝ չխառնելով սպորտը քաղաքականության հետ։
|
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ծրագրում է Աշխարհի առաջնության մրցաշարի անցկացման եռամյա ցիկլ սահմանել: Ենթադրվում է մրցաշարերի հատուկ հերթականություն։ Առաջին տարում թարմացված ակումբային Աշխարհի առաջնությունը կանցկացվի ամռանը, երկրորդ ամառը տրվելու է մայրցամաքային մրցումներին (Եվրոպայի, Աֆրիկայի առաջնություններ և այլն), իսկ երրորդ տարին՝ Աշխարհի առաջնությանը։ Բոլոր փոփոխությունները դիտարկվում են 2030 թվականի Աշխարհի առաջնությունից հետո։
|
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2023 թվականի մեծահասակների և 2024 թվականի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունների մրցավայրերը:
|
Կիպրոսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Անորտոսիսը» 1-0 հաշվով հաղթել է ԱՊՕԵԼ-ին։ Տանտերերի կազմում գոլային փոխանցումը կատարել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Երկու խաղերի արդյունքով «Անորտոսիսը» է նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր։
|
Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը Իսպանիայի ներկայացուցիչ Լատասա Սանտոսի հետ: 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Մրցաշարի հաղթող դարձավ գերմանացի Մատիաս Բլյուբաում:
|
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) ներկայացուցիչը հայտնել է, որ եթե ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը շարունակի խախտել կազմակերպության էթիկայի կանոնները, ապա նրա դեմ կարող են նոր մեղադրանքներ առաջադրվել։ Նշենք, որ ՖԻԴԵ-ն 6 ամսով որակազրկել էր Կարյակինին՝ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը հրապարակայնորեն աջակցելու համար՝ շախմատային թագի հավակնորդին զրկելով մրցաշարում հանդես գալուց։
|
ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը քննադատել է ակումբի պաշտպան Սերխիո Ռամոսին։ «Ռամոսը խաղից առաջ ասում է, որ նա ցանկանում է մնալ ակումբում: Օ՜, ինչ անակնկալ. նա ամսական մեկ միլիոնից ավելի է վաստակում: Այո, դու հաղթել ես այն ամենն, ինչ կարող ես, բայց ակումբում մնալու համար, պարզապես լռիր և քո գործն արա խաղադաշտում»,- հայտարարել է Ռոտենը։
|
«Ակնհայտ է, որ Կրիշտիանուն արդեն այն խաղացողը չէ, ինչպիսին եղել է նախորդ տարիներին։ Այո, նա կարող է գոլ խփել, բայց մյուս թիմին ավելին է պետք, պետք են երիտասարդ, «սոված» խաղացողներ, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ երկու-երեք տարիներին առաջընթաց ունենա»,- ասել է թիմի նախկին խաղացող Ուեյն Ռունին։
|
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ և առավելության հասավ 4:3 հաշվով: Գոտեմարտի ավարտից հետո թուրք ըմբիշը լաց եղավ: — Jora (@TheScarmind) April 2, 2022
|
«Լիվերպուլն» այս հաղթանակից հետո 72 միավորով շրջանցեց մեկ խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Սիթիին» (70)` գլխավորելով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ «Ուոթֆորդը» 22 միավորով 18-րդն է։ «Լիվերպուլ» 2-0 «Ուոթֆորդ» Գոլը՝ 1-0՝ Ժոտա՝ 22, 2-0՝ Ֆաբինյո՝ 89 11մ.
|